Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ

Կանանց միջազգային օրվա նախօրեին՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանի գրասենյակը կազմակերպել էր «Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գրքի շնորհանդեսը: Այն տեղի ունեցավ Զանգակ գրատանը: Ներկա էին 60-ից ավել մասնակիցներ, այդ թվում՝ Ազգային Ժողովի հինգ պատգամավորներ.

 

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սոնա Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը: Նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու Հայաստանի մի քանի մարզերում մարտ և ապրիլ ամիսներին կազմակերպվելիք այս գրքի ընթերցանությանը: Շնորհանդեսին ներկա էին նաև գենդերային հարցերով հետազոտողներ, քաղաքական վերլուծաբաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հիմնադրամի Կանաչ Ակադեմիայի շրջանավարտներ, ֆեմինիստներ, ուսանողներ: Ժողովածուի յոթ տեքստերը ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան աշխատհի փորձառությունների շուրջ խոսակցություններ են. օրինակ՝ Բաթլերից մինչև Թրին ՄինՀա: Այդ աշխատանքների թարգմությանը զուգահեռ կազմվել է անգլերեն հայերեն ֆեմինիստական թարգմանության փոքրիկ բառարան՝ մոտ 150 բառ:

 

Շնորհակալություն ենք հայտնում գրքի բոլոր թարգմանիչներին, հատուկ շնորհակալություն խմբագրին, այս շատ կարևոր և պատասխանատու աշխատանքի համար: Հիմադրամի Հայաստանի ծրագերի համակարգող Օլգա Ազատյանը գրքի շնորհանդեսի ընթացքում կարևորեց ֆեմինիստական գիտելիքի առկայությունը հայերեն լեզվով և նշեց, որ հայաստանցի ընթերցողի համար այս գիրքը կբացահայտի նոր տեսական և հայեցակարգային մոտեցումներ հետ, որն անհրաժեշտ է հեղափոխական Հայաստանի նոր իրականության մեջ: