ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Creator: HBS South Caucasus. All rights reserved.

Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը հանրային բանավեճեր է անցկացնում (հյուրընկալում–hosts) 2004 թվականից սկսած։ Հանրային բանավեճերի աշխարհագրությունը 2013 թվականին ընդլայնվեց Թբիլիսիից մինչև Քութաիսի և Բաթումի։ Այս քաղաքներում ամիսը մեկ անգամ տարածք է տրամադրվում ժամանակակից Վրաստանի առջև ծառացած սուր քաղաքական, սոցիալական և մշակութային խնդիրների շուրջ խորհելու համար։ Բանավեճերի նպատակն է խթան հանդիսանալ սահմանադրական պետության և քաղաքացիական հասարակության հաստատման նպատակով հանրային քննարկումների անցկացման, ինչպես նաև հանրային բանավեճերի մշակույթի զարգացման համար։

Հանրային բանավեճերը Թբիլիսիում որպես կանոն (ավանդաբար–traditionally) անց են կացվում Հիմնադրամի գրասենյակում։ Քաղաքացիական Ներգրավվածության Կենտրոնները Քութաիսիում և Բաթումիում անցկացվող քննարկումների համար բարեհոգաբար տրամադրում են կենտրոններին պատկանող քննարկման սրահները՝ հետևյալ հասցեներով՝ Պուշկինի 6, ք. Քութաիսի և Պարնավազի 62-64, ք. Բաթումի։ Տարբեր քաղաքներում բանավեճերի ժամերը տարբեր են։ Թբիլիսիում բանավեճերն անց են կացվում չորեքշաբթի օրերը՝ ժամը 19:00-ին, իսկ Բաթումիում և Քութաիսիում ուրբաթ օրերը՝ համապատասխանաբար՝ ժամը 18:00-ին և 17:00-ին։ Միջոցառումների անցկացման մասին հայտարարությունները տեղադրվում են ՀԲՀ–ի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։ Հանրային բանավեճերի մասին նորությունները տարածվում են նաև էլեկտրոնային փոստով և հանրային վայրերում փակցվող պաստառների միջոցով։  

Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարող մասնակցել մեր բանավեճերին, ՀԲՀ–ն կազմակերպում է միջոցառումների կենդանի առցանց հեռարձակում (live streaming) (միայն Թբիլիսիում) և կայքէջում տեղադրում հոդվածներ և համառոտ ամփոփումներ՝ վրացերեն լեզվով։ Բանավեճերի տեսագրությունները հասանելի են նաև մեր յութուբյան էջում։

0 Comments

Add new comment

Add new comment