Հակամարտությունների փոխակերպում

Հակամարտությունների փոխակերպում

Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ չթուլացող, «սառեցված» զինված հակամարտությունները խոչընդոտում են տնտեսական և հանրային կայուն առաջընթացին, ինչպես նաև ազատ ժողովրդավարական քաղաքացիական հասարակության հաստատմանը Հարավային Կովկասում։

Creator: HBS South Caucasus. All rights reserved.

Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ չթուլացող, «սառեցված» զինված հակամարտությունները խոչընդոտում են տնտեսական և հանրային կայուն առաջընթացին, ինչպես նաև ազատ ժողովրդավարական քաղաքացիական հասարակության հաստատմանը Հարավային Կովկասում։

Հակամարտություններում ներգրավված հասարակություններում (societies) Հենրիխ Բյոլ հիմնադրամը (ՀԲՀ) խրախուսում է հանրային քննարկումներ՝ հակամարտությունների պատճառների, յուրաքանչյուր կողմի սեփական դերի և պատասխանատվության, ինչպես նաև խաղաղ (non-violent) լուծումների վերաբերյալ։ ՀԲՀ-ի նպատակն է հակամարտող կողմերի միջև քաղաքացիական հասարակության մակարդակում շարունակական շփումների հաստատումը և ընդլայնումը՝ միմյանցից անջատումը և առանձնացումը (mutual separation and compartmentalisation) հաղթահարելու համար։ Այն տարածաշրջանային համագործակցության լոբինգ է իրականացնում՝ սոցիալական ժողովրդավարացման և մոդերնիզացման համատեքստում։ Այս համատեքստում այն աջակցում է հետևյալ միջոցառումների անցկացմանը՝

• Քննարկում-ֆորումներ՝ (discussion forums) որոշում կայացնողների և հանրային կարծիք ձևավորողների, փախստականների և միջազգային զարգացման կազմապերպությունների (refugee and IDP organisations), ինչպես նաև ակադեմիայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է մեծացնել փոխզիջումային լուծումների նկատմամբ սոցիալական պահանջը և առավել թափանցիկ դարձնել հակամարտություններին վերաբերող քաղաքական որոշումների կայացման գործընթացները։     

• Թեմատիկ երկխոսություններ հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների միջև. այս հանրային և մասնավոր հանդիպումների նպատակը հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ տեսանկյունների փոխանակումն է միմյանց հետ, ինչպես նաև շարունակական շփումների ապահովումը, որն էլ իր հերթին կնպաստի տեղեկատվության փոխանակմանը՝ բանակցությունների պաշտոնական մակարդակից ներքև գտնվող օղակներում (on levels below the official negotiating authorities)։ Հանդիպումներից հետո արդյունքները հիմնականում հրապարակվում են՝ փաստագրման նպատակով (որպես փաստագրական նյութեր - are published as documentation material)։ 

• Ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հեռարձակումներ, թերթեր և ինտերնետային ֆորումներ, որոնք տեղեկատվական շրջափակման միջով ներս են թափանցում և հասանելի դառնում հակամարտության պատճառով միմյանցից մեկուսացած հասարակությունների համար։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս հասարակություններին ծանոթանալ «մյուս կողմի» տեսանկյուններին ու մոտեցումներին և ընկալել դրանք։

• Հրապարակումներ, որոնք խրախուսում են գիտական և գրականական փոխանակումները հարավկովկասյան հասարակությունների և նրանց հարևանների միջև, ինչպես նաև քննադատաբար անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են «վախեցնող ուրվականի» (“bogeyman”) կերպարները և կարծրատիպերը։    

Հենրիխ Բյոլ հիմնադրամը գլխավորապես աջակցում է այն ծրագրերին, որոնք հակամարտության ուղղությամբ տարվող երկկողմանի աշխատանքներին անդրադառնում են տարածաշրջանային և միջազգային տեսանկյունից (that place the bilateral dimensions of conflict work into a regional and international perspective)։ Այս նպատակով Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի ստամբուլյան և մոսկովյան գրասենյակների հետ։ Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերները և փորձագետները ներգրավված են երկխոսությունների և եռախոսությունների գործընթացներում, որոնց ընթացքում քննարկվում է այս երկրների դերակատարումը Հարավային Կովկասում և հաստատվում են ուղիղ կապեր գիտնականների (scientists) և հասարակական կազմապերպությունների (ՀԿ) միջև։ Բացի այդ, Հիմնադրամը համագործակցում է կովկասյան ՀԿ-ների տարածաշրջանային կոալիցիաների (դաշինքների – coalitions) հետ (with regional Caucasian NGO coalitions), որոնք ներգրավված են հակամարտության փոխակերպման (conflict transformation) գործընթացին։

Տարածաշրջանային գրասենյակն աջակցում է քաղաքացիական հասարակության երկխոսությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում հակամարտությունների (բախումների conflicts) խաղաղ կարգավորմանը (փոխակերպմանը – peaceful transformation)։ Ստամբուլի գրասենյակի հետ միասին, ոչ պաշտոնական մակարդակում անց է կացվում թուրք–հայկական երկխոսությունների շարք (Turkish-Armenian, ինչ անսովոր ա, որ հայ–թուրքական չի)։

Հիմնադրամի առանձնահատուկ նպատակներից է խթաններ ստեղծել Եվրամիության՝ Հարավային Կովկասին ուղղված ակտիվ և հետևողական քաղաքականության համար։ Հիմնադրամը Բեռլինում և Բրյուսելում, ինչպես նաև տարածաշրջանում, կանոնավոր կերպով կազմակերպում է սեմինարներ և քննարկումներ՝տարածաշրջանի հակամարտություններին ուղղված եվրոպական արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության դերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանը «Ընդլայնված Եվրոպա»–ի կազմում ընդգրկվելու գաղափարին (հայեցակարգին – concept) աջակցելու համար։    

0 Comments

Add new comment

Add new comment