Ի՞նչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Reading time: 2 minutes

Ի՞նչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո, որո՞նք են ներկա քաղաքական օրակարգի հիմնական հարցերը, ի՞նչ դեր են խաղացել կանայք Թավշյա հեղափոխության ընթացքում, որո՞նք են ներկա կառավարության արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու մարտահրավերները, ո՞րն է հասարակական կազմակերպությունների դերը Թավշյա հեղափոխությունից հետո: Այս թեմաներն ենք քննարկել Միքայել Զոլյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, Աննա Դավթյան-Գևորգյանի, Երևանի պետական համալսարանի քաղաքակրթության և մշակութաբանության կենտրոնի հետազոտող և Արսեն Խառատյանի, հայ-վրացական «Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր, հետ:

Միքայել Զոլյանը, «Իմ քայլը» դաշինքից, նշեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի մասին, երբ Վարչապետը ընդդիմության ղեկավարն էր, այն  դեպքում, երբ Խորհրդարանը վերահսկվում էր Հանրապետական կուսակցության կողմից: Սակայն, այդ ճգնաժամը հաղթահարվեց: Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցան մի շարք կարևոր զարգացումներ, որոնցից պետք է առանձնացնել ազատ և արդար ընտրությունների անցկացումը, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսությունը  ապամոնոպոլիզացնելու գործընթացի մեկնարկը: Այնուհանդերձ, դեռևս առկա են որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են տնտեսական դժվարությունների հաղթահարումը, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, անցումային արդարադատության խնդիրը և այլն:

 

What has changed in Armenia since the Velvet Revolution - Heinrich Boell Foundation South Caucasus

video-thumbnail Watch on YouTube

Աննա Դավթյան-Գևորգյանը, Երևանի պետական համալսարանի քաղաքակրթության և մշակութաբանության կենտրոնի հետազոտող, խոսեց Թավշյա հեղափոխության ընթացքում կանանց դերի մասին, հավելելով նաև քաղաքացիական հասարակության դերի կարևորությունը՝ հանդես գալու որպես մշտադիտարկող և հսկող ներկայումս իրականացվող բարեփոխումների հետ կապված: Նա նաև դրականորեն նշեց այն փաստը, որ քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ ներկայումս կառավարության կազմում են:

 

The role of civil society after the Velvet Revolution in Armenia - Heinrich Boell Foundation South Caucasus

video-thumbnail Watch on YouTube

Արսեն Խառատյանը, հայ-վրացական «Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր, նշեց, որ Թավշյա հեղափոխությունը երկրի ներսում հասունացած, օրգանական պրոցես էր, որից  հետո երկրում փոխակերպումներ են ընթանում: Արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ նա նշեց որ այդ ուղղությամբ կտրուկ փոփոխություններ չեն ակնկալվում, միաժամանակ հավելելով, որ ներկա կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին և արտաքին բազմակողմ ձևաչափերում մասնակցություն ունենալու պատրաստակամությանը:

 

Key foreign policy priorities and challenges of the current Armenian Government - Heinrich Boell Foundation South Caucasus

video-thumbnail Watch on YouTube