Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակը հայտարարում են Կանաչ Լաբորատորիա - 2019 մասնակցության մրցույթ:
Երկօրյա սեմինար-դասընթացը կկայանա 2019 թ. նոյեմբերի 16-17 Հայաստանի ամերիկյան համալսարանում, ք․ Երևան։
Լաբորատորիայի նպատակն է ստեղծել ինտերակտիվ և միջդիսցիպլինար հարթակ, որտեղ կառուցողական քննարկումների միջոցով հնարավոր կլինի վեր հանել երիտասարդներին հուզող «կանաչ» թեմաները (բնապահպանություն, վերականգնվող էներգետիկա, աղբի վերամշակում, դեմոկրատական կառավարում, գենդերային թեմաներ, տեխնոլոգիաներ և բնապահպանություն, սնունդ և շրջակա միջավայր, և այլն), դրանց հանրայնացնելու մեխանիզմները և գործիքները։ Ավելին, Կանաչ Լաբորատորիան միտված է համախմբելու մարզաբնակ ակտիվ երիտասարդների, որպեսզի ստեղծի սերտ համագործակցություն այն մարդկանց միջև, ովքեր մտահոգված են տեղական/համայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներով և պատրաստ են կայուն ու երկարաժամկետ լուծումներ մշակել այդ խնդիրները քայլ առ քայլ լուծելու համար։
Լաբորատորիան երկօրյա միջոցառում է, որը բաղկացած է երկու դասախոսությունից, խմբային թեմատիկ աշխատանքից և ընդհանուր քննարկումներից։ Լաբորատորիային մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ, որի մեջ հայտատուն պետք է ներկայացնի իր համայնքում առկա մեկ բնապահպանական խնդիր։
Պահանջվող չափանիշներն են.
Հայաստանի Հանրապետությունում բնակվող երիտասարդներ (18-25 տարեկան), ովքեր ցանկություն ունեն կայուն զարգացման ծրագրեր մշակել իրենց համայնքների համար (մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է): Խրախուսելի է նաև այն ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների և հետազոտողների մասնակցությունը, ովքեր հետաքրքրված են կանաչ քաղաքականությամբ, վերականգնվող էներգետիկայով, բնապահպանությամբ և քաղաքացիական ակտիվիզմով:
Հայտը անհրաժեշտ է ուղարկել siranush.harutyunyan@aua.am և eviya.hovhannisyan@am.boell.org էլեկտրոնային փոստի հասցեներին (խնդրում ենք վերնագրում նշել` Կանաչ Լաբորատորիա - 2019): Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. հոկտեմբերի 30-ը, մինչև ժամը 23:00։