Սևանի հիմնախնդիրը | Էվելինա Ղուկասյան

Յուրաքանչյուր երկիր հարուստ է իր բնական ռեսուրսներով: Առավել արժեքավոր ռեսուրս է քաղցրահամ ջուրը, որի պաշարները կլիմայի գլոբալ փոփոխման, ջրային պաշարների անխնա օգտագործման և Երկիր մոլորակի բնակչության աճի պայմաններում երկրագնդի վրա տարեցտարի նվազում են:

Հայաստանի քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը Սևանա լիճն է, որը բացառիկ տեղ է գրավում հանրապետության ջրային հաշվեկշռում: 
Մոտ 128 հազար տարի առաջ լճի ջրի մակարդակը 1857մ  էր, մոտ 44մ-ով ավելի ցածր, քան այսօր։ Այդ ժամանակ գոյություն ուներ միայն Փոքր Սևանը, իսկ մեծ Սևանը հարթավայր էր՝ փոքր լճակներով և ճահիճներով: