
Հայնրիխ Բյոլ Հիմնադրամը Կանաչների քաղաքական շարժման մաս է, որը տարածվել է աշխարհով մեկ՝ ի պատասխան սոցիալիզմի, լիբերալիզմի և պահպանողականության ավանդական քաղաքականության։
Մեր որդեգրած հիմնական աշխատանքային ուղղություններն են շրջակա միջավայրը և կայուն զարգացումը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինքնորոշումը և արդարությունը։
Մենք հատկապես կարևորում ենք գենդերային ժողովրդավարությունը՝ սոցիալական ազատականությունը և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքները։ Մեր աշխատանքն ուղղված է նաև մշակութային և էթնիկ փոքրամասնությունների հավասար իրավունքներին և ներգաղթյալների մասնակցությանը հասարակական և քաղաքական կյանքին։ Մենք խթանում ենք խաղաղությանն ուղղված գործողությունները և դատապարտում ենք բռնությունը:
Մենք Կանաչ կազմակերպություն ենք
- Մենք խթանում ենք ժողովրդավարական բարեփոխումները և սոցիալական նորարարությունը։
- Մենք աշխատում ենք շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված քաղաքականության և համաշխարհային մակարդակով կայուն զարգացման ուղղությամբ։
- Մենք տարածք ենք տրամադրում արվեստի և մշակույթի թեմաներով ելույթների և բանավեճերի համար։
- Մենք փորձագետների գիտելիքը և հմտությունները փոխանցում ենք քաղաքական գործիչներին ։
- Մենք հարթակ ենք տրամադրում բաց բանավեճերի համար և խթանում երկխոսությունը քաղաքական, գործարարական, ակադեմիական և հասարակական ոլորտների միջև։
- Մենք աջակցում ենք տաղանդավոր ուսանողներին, որոնք հասարակական և քաղաքական ակտիվություն են դրսևորում Գերմանիայում և արտասահմանում։
- Մենք փաստագրում ենք Կանաչների շարժման պատմությունը՝ հետազոտությունները խթանելու և քաղաքական ներշնչանք ապահովելու նպատակով։
Մենք Միջազգային քաղաքականության ցանց ենք՝
- Մենք Կանաչների համաշխարհային ցանցի մաս ենք և նպաստում ենք Կանաչների քաղաքական շարժման զարգացմանը բոլոր մայրցամաքներում։
- Մենք ջանքերն ուղղում ենք հատկապես Կանաչների եվրոպական շարժման ընդլայնմանը և խորացմանը։
- Մենք ակտիվորեն աշխատում ենք եվրոպական քաղաքական հանրության զարգացման ուղղությամբ։
- Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությանըքաղաքականությունում, և բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում մասնակցում ենք համաժողովների և բանակցությունների։
Մենք ակտիվ ենք շրջակա միջավայրի պահպանման, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում ամբողջ աշխարհում՝
- Մեր համոզմամբ շրջակա միջավայրը և ժողովրդավարությունը անքակտելի են։ Հետևաբար, մենք աջակցում ենք այն անհատներին և ծրագրերին, որոնց մտահոգության կենտրոնում են շրջակա միջավայրը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ինքնորոշումը:
- Մենք կարևորում ենք հարգանքը օրենքի գերակա ուժի նկատմամբ և ժողովրդավարական մասնակցությունն ամբողջ աշխարհում։
- Մենք աջակցում ենք սեռերի միջև իշխող դերի, կախվածությանը և բռնություններին նպաստող պայմանների վերացմանը։
- Մենք էթնիկ և մշակութային բազմազանությունը համարում ենք ժողովրդավարական մշակույթի կարևոր բաղկացուցիչ։
- Մենք խրախուսում ենք քաղաքացիական և քաղաքացիահասարակական ակտիվությունը։
- Մենք վերապատրաստում ենք ակտիվիստներ, որոնք կկարողանան ինքնակազմակերպվել և մասնակցել քաղաքական գործընթացներին։