Եվրոպա և Հարավային Կովկաս

Դրան զուգահեռ մենք նաև մեր ներդրումն ունենք Եվրամիության մայրաքաղաքներում անցկացվող քննարկումներին (դիսկուրսներին - discourse)՝ հրավիրելով (convening) միջազգային փորձագետների և քաղաքականություն իրականացնողների (policy-makers), ներկայացնելով տարածաշրջանի տեսակետները և առաջ բերելով գաղափարներ՝ Հարավային Կովկասին ուղղված ապագա եվրաքաղաքականության (European Policy) համար։

Հարավային Կովկասում ԵՄ-ի նկատմամբ ընկալումը զգալիորեն փոխվեց 2008 թվականի ամռանից հետո, երբ ԵՄ խորհրդի նախագահ Նիկոլայ Սարկոզին հանդես եկավ միջնորդի դերով՝ (brokered) Ռուսաստանի և Վրաստանի միջև հրադադարի համաձայնագրի կայացման համար։ Ի դեմս ԵՄ-ի՝ տարածաշրջանում հայտնվեց Ռուսաստանին և ԱՄՆ-ին հավասար նոր դերակատար (actor), որը ֆիզիկապես տեսանելի է իր Մշտադիտարկման Առաքելության (ԵՄՄԱ) (Monitoring Mission (EUMM)) միջոցով։ Տարածաշրջանում Բրյուսելի ընդլայնված ներգրավվածությունն, ընդհանուր առմամբ, դրականորեն է ընկալվում ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում և Ադրբեջանում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Հարավային Կովկասին ուղղված ԵՄ համընդհանուր ռազմավարությունը դեռևս նոր պետք է մշակվի (has yet to be developed)։

Կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված աջակցությունն այս երկրներում համագործակցության հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկ անվտանգությունը (energy security) և կայուն տնտեսական զարգացումը թե՛ տարածաշրջանի ներսում, և թե՛ տարածաշրջանի և ԵՄ-ի միջև։ Որպեսզի երկրները լինեն իրապես ժողովրդավարական և հնարավորինս սերտորեն համագործակցեն թե՛միմյանց, և թե՛հարևան եվրոպական երկրների հետ, անհրաժեշտ է, որպեսզի փորձագետները և որոշում կայացնողները ավելի մեծացնեն համագործակցության իրենց ջանքերը՝ ռազմավարություններ և շոշափելի քաղաքական լուծումներ մշակելու ուղղությամբ։ (In order to achieve that goal of truly democratic states cooperating as closely as possible amongst each other and with their European neighbours, experts and decision-makers on all sides need to step up their respective efforts to develop strategies and tangible political solutions for closer cooperation.)

Մոտակա տարիները վճռորոշ կլինեն այն առումով, թե արդյոք երկրներն առանձին-առանձին, կամ տարածաշրջանն ամբողջությամբ, իրենց արտաքին քաղաքականության համար որպես առաջնահերթություն կընտրեն ԵՄ-ին միանալը (convergence with the EU)։ Այդ պատճառով Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը նպատակ ունի տեղեկացնել և համախմբել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դերակատարներին (actors)՝ իրենց երկրների արտաքին քաղաքականության՝ դեպի Եվրոպա ուղղված տարբերակների և Եվրամիության դավանած արժեքների շուրջ ակտիվ բանավեճեր անցկացնելու համար։ 

Դրան զուգահեռ մենք նաև մեր ներդրումն ունենք Եվրամիության մայրաքաղաքներում անցկացվող քննարկումներին (դիսկուրսներին - discourse)՝ հրավիրելով (convening) միջազգային փորձագետների և քաղաքականություն իրականացնողների (policy-makers), ներկայացնելով տարածաշրջանի տեսակետները և առաջ բերելով գաղափարներ՝ Հարավային Կովկասին ուղղված ապագա եվրաքաղաքականության (European Policy) համար։