ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Նվիրվածություն, մասնագիտական և հաղորդակցային (social) հմտություններ և ճկունություն՝ սրանք այն որակներն են, որոնցով առաջնորդվում են մեր աշխատակիցները Գերմանիայում և արտասահմանում։ Նրանք Հիմնադրամի գլխավոր արժանիքն են՝ իրենց բարձր որակավորմամբ, թիմային մտածողությամբ և շահագրգիռ մոտեցմամբ։

Հիմնադրամն անչափ կարևորում է հնարավորությունների հավասարությունը և հարգալից մոտեցումը (respectful dealings) տարբեր տարիքի, կրոնի, էթնիկ ծագման և սեռական ուղղվածության կանաց և տղամարդկանց միջև։ Մեր կորպորատիվ մշակույթի անբաժան մասն են կազմում միջմշակույթային հմտությունները (Intercultural competence) և արդյունավետ ներգրավվածությունն ի նպաստ բազմազանությանը։

Մեր աշխատանքային հարաբերությունները հիմնված են մեր և մեր գործընկերների միջև փոխադարձ հարգանքի և փոխվստահության մթնոլորտում իրականացվող համագործակցության վրա։

Մենք շարունակաբար գնահատման ենք ենթարկում  և բարելավում մեր աշխատանքը։ Մեզ համար խիստ կարևոր են թե՛ ներքին, և թե՛ արտաքին գնահատումները։ Մեզ տրամադրված ֆոնդերը մենք տնօրինում ենք խնամքով և արդյունավետությամբ՝ ապահովելով գործարքների թափանցիկությունը։ 

Մենք սերտորեն համագործակցում ենք մեր համա-հիմնադրամների (our co-foundations) հետ Գերմանիայի բոլոր 16 մարզերում։

Մենք վստահելի գործընկեր ենք կամավորական աշխատանքի և երրորդ կողմերի (third parties) հետ համագործակցության համար