Շրջակա միջավայրի պաշտպանություն և շարունակական զարգացում

Շրջակա միջավայրը և շարունակական զարգացումը Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի գլխավոր առաջնահերթություններից են։ Գործընկերների հետ միասին վերլուծելով` մենք հետևում ենք այն բոլոր զարգացումներին, որոնք տեղի են ունենում էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության ոլորտում։

Կլիմայի փոփոխության մեր ծրագրի, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ մենք աջակցում ենք էներգետիկայի այնպիսի քաղաքականությանը, որով նվազեցվում է կախվածությունը էներգիայի ավանդական աղբյուրներից և խթանվում են վերականգնվող (հիմնականում՝ հողմային և արևային) և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները, ներդրվում են ցածր աղտոտման տեխնոլոգիաներ տարբեր ոլորտներում (տրանսպորտ, քաղաքային պլանավորում, աղբահանություն, շինարարություն, գյուղատնտեսություն և այլն) և հասարակությանը հնարավորություն է տրվում օգտվել վերականգնվող էներգետիկայի առավելություններից։ Մենք համոզված ենք, որ տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի համար վերականգնվող էներգետիկ համակարգերի առավելություններն ընդգծելը, վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների համար կարևոր ֆինանսական մեխանիզմներ մշակելը, ցածր աղտոտման տնտեսական մոդելների համար ոլորտի առաջնահերթությունները սահմանելը և դրանց ներդրումը խթանելը մեծ կարևորություն ունեն հարավկովկասյան տարածաշրջանի համար։

Մեր գրասենյակը տարիներ շարունակ աջակցել և խթանել է (advocating) քաղաքների զարգացման շարունակական մոդելը (քաղաքային կայուն զարգացումը – sustainable urban development)։ Մեր և մեր գործընկերների գործունեության նկատակն է պահպանել հանրային կանաչ տարածքներն ու մշակութային ժառանգությունը և քաղաքային պլանավորման ժամանակակից սկզբունքները դարձնել հանրային քննարկման առարկա։

Մեր գործունեությամբ մենք աջակցում ենք տարածաշրջանային համագործակցությանը, փորձի և գիտելիքների փոխանակմանը՝ շրջակա միջավայրի պաշտպանության և էներգետիկայի ոլորտում։ Հետագայում մենք ավելի մեծ ջանքեր կներդնենք շարքային քաղաքացիների և որոշում կայացնողների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ՝ խրախուսելով շրջակա միջավայրի նկատմամբ բարձր պատասխանատվություն, աջակցելով հետազոտություններին և կլիմայի փոփոխությանը վերաբերող մշտադիտարկման աշխատանքներին, բարձրաձայնելով վերականգնվող էներգետիկ համակարգերի և քաղաքային զարգացման հիմնահարցերը։