
Հարավային Կովկասում 1980-ականներին կանաչների սոցիալական և քաղաքական ակտիվության կարճատև վերածնունդը մարեց 1990-ականների խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հասարակությունները ոչ միայն չեն վերադարձրել կանաչ վերափոխման վաղանցիկ հնարավորությունը, այլ նաև բավարար չափով իրազեկ չեն և չեն գիտակցում դրա օգուտները։ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը 10 տարուց ավելի է՝ 2003 թվականից ի վեր, հետևում է տարածաշրջանի սոցիալական և քաղաքական զարգացումներին և փորձում է կանաչ քաղաքական դիսկուրսի զարգացման համար հենարան գտնել։ Խոստումնալից երիտասարդական նախաձեռնությունները, որոնք զբաղվում են քաղաքներում հանրային տարածքների պաշտպանությամբ և արդյունաբերական շրջաններում բնական միջավայրի և մարդու իրավունքների հիմնախնդիրներով, քաղաքացիական ակտիվության համար կանաչ պլատֆորմներ ձևավորելու աշխույժ միտում են դրսևորում։ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը նախաձեռնել է «Կանաչ ակադեմիա» ծրագիրը՝ տարածաշրջանի սոցիալական և քաղաքական կյանքում այս խիստ կենսական և կարևոր մեկնարկին աջակցելու համար։ Կանաչ ակադեմիայի նպատակն է՝
Մասնակիցները կհրավիրվեն խորհելու քաղաքական խնդիրների և սոցիալական փոխակերպումների միջև կապերի շուրջ և հետազոտելու դրանք՝ համաշխարհային կանաչ փոխակերպման օրակարգին ավելի լավ ծանոթանալու նպատակով։ Նրանց կառաջարկվի ուսումնասիրել այն հարցը, թե ինչպես կարող են զարգանալ հանրային և տնտեսական հարաբերությունները Հարավային Կովկասի հասարակություններում՝ կայուն զարգացում և էկոլոգիական փոխակերպում ապահովելու համար։
|