Ժողովրդավարական քաղաքական մշակույթ

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը հանրային բանավեճեր է հրավիրում 2004 թվականից։ Հանրային բանավեճերի աշխարհագրությունը 2013 թվականին ընդլայնվեց Թբիլիսիից մինչև Քութաիսի և Բաթումի։ Այս երեք քաղաքներն ամիսը մեկ անգամ տարածք են ապահովում՝ ժամանակակից Վրաստանի առջև ծառացած սուր քաղաքական, սոցիալական և մշակութային խնդիրների քննարկման համար։ Բանավեճերի նպատակն է խթանել սահմանադրական պետության և քաղաքացիական հասարակության կայացման մասին հանրային քննարկումներ, ինչպես նաև նպաստել հանրային բանավեճերի մշակույթին։

Հանրային բանավեճերը Թբիլիսիում, որպես կանոն, անցկացվում են Հիմնադրամի գրասենյակում։ «Քաղաքացիական ներգրավման կենտրոնները» Քութաիսիում և Բաթումիում անցկացվող քննարկումների համար հյուրընկալորեն տրամադրում են կենտրոններին պատկանող քննարկման սրահները հետևյալ հասցեներով՝ Պուշկինի 6, ք. Քութաիսի և Փարնավազի 62-64,  ք. Բաթումի։ Քաղաքից քաղաք բանավեճերի ժամերը տարբեր են։ Բանավեճերը Թբիլիսիում անցկացվում են չորեքշաբթի օրերը՝ ժամը 19:00-ին, իսկ ուրբաթ օրերը Բաթումիում՝ ժամը 18:00-ին և Քութաիսիում՝ ժամը 17:00-ին։ Միջոցառումների անցկացման մասին հայտարարությունները տեղադրվում են ՀԲՀ–ի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։ Հանրային բանավեճերի մասին նորությունները տարածվում են նաև էլեկտրոնային փոստով և հանրային վայրերում փակցվող պաստառների միջոցով։  

Նրանց համար, ովքեր չեն կարողացել մասնակցել մեր բանավեճերին, ՀԲՀ–ն կազմակերպում է միջոցառումների առցանց ուղիղ հեռարձակում (միայն Թբիլիսիում) և կայքէջում տեղադրում հոդվածներ և համառոտ ամփոփումներ՝ վրացերեն լեզվով։ Բանավեճերի տեսագրությունները հասանելի են նաև մեր յութուբյան էջում։