Նոր կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով ՀԲՀ Թբիլիսին փակում է իր գրասենյակները

Նոր կորոնավիրուսի վարակի (ԿՈՎԻԴ 19) տարածման պատճառով ս.թ. մարտի 23-ից Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը  փակում է Թբիլիսիի իր տարածաշրջանային գրասենյակը  և Երևանի  հայաստանյան մասնաճյուղը:

This illustration, created at the Centers for Disease Control and Prevention (CDC), reveals ultrastructural morphology exhibited by coronaviruses. Note the spikes that adorn the outer surface of the virus, which impart the look of a corona surrounding the virion, when viewed electron microscopically. A novel coronavirus, named Severe Acute Respiratory Syndrome coronavirus 2 (SARS-CoV-2), was identified as the cause of an outbreak of respiratory illness first detected in Wuhan, China in 2019. The illness cau

 Սակայն, մեր աշխատակիցները շարունակելու են աշխատել տներից, այնպես, որ կարող եք նրանց հետ կապ հաստատել էլ. փոստի միջոցով՝ ստանալու Ձեր հարցերի պատասխանները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատելու ենք արտակարգ ռեժիմով,  նվազագույնի հասցնելով մեր աշխատանքները:

Նախորդ շաբաթ, մենք չեղարկեցինք մեր բոլոր հանրային միջոցառումները երկու երկրներում, քանի որ մեր աշխատակիցների և հյուրերի առողջությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից:

Ներկա պահին դժվար թե հնարավոր լինի ասել, թե մեր գրասենյակները մինչև երբ կաշխատեն տնային գրասենյակի ռեժիմով: Այս հարցում մեր որոշումները կախված կլինեն Վրաստանի և Հայաստանի իրավասու մարմինների որոշումներից, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության խորհուրդներից:

Մաղթում ենք բոլորիդ քաջ առողջություն:

 Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ