Պետության սխալները Covid 19-ի կանխարգելման գործում և դրա շուրջ առկա դավադրաբանությունները

Reading time: 2 minutes
event poster

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի երևանյան գրասենյակը հունիսի 30֊ին՝ ժամը 17:00֊ին հրավիրում է առցանց հանրային քննարկման․ Պետության սխալները Covid 19-ի կանխարգելման գործում և դրա շուրջ առկա դավադրաբանությունները



Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի իր թույլ տված սխալները ոչ միայն հանրային քաղաքականության որևէ առանձին ոլորտում (ինչպիսին է առողջապահական համակարգը), այլև հենց պետության և դրա սոցիալ-տնտեսական կայունության համակարգում: Հայաստանում կորոնավիրուսային համաճարակն ուղեկցվում է ինֆոդեմիայով՝ դավադրական տեսությունների զանգվածային տարածմամբ, որոնց հիմնական նպատակն է՝ դիվականացնել գործող կառավարության ու հասարակական կազմակերպությունների ներկա գործունեությունը: Հետևաբար պետության կանխարգելիչ ռազմավարության մեջ թույլ տրված սխալները նվազեցնելու նպատակով՝ կարևոր է վերլուծել պետության թերացումների և տարբեր սոցիալական հարթակներից հնչող մանիպուլյատիվ տեքստերի միջև փոխհարաբերությունը:



Հանդիպմանը կքննարկենք հետևյալ հարցերը՝



 Ի՞նչ դեր ունի պետությունը Հայաստանում Covid 19-ի կանխարգելման գործում;

 Որո՞նք են համավարակի ընթացքում պետական կառավարման և առողջապահական համակարգերի հիմնական ձախողումները;

 Ինչպե՞ս են դավադրաբանություններն ազդում Հայաստանում Covid 19-ի շուրջ իրավիճակի լուսաբանման վրա և ինչպե՞ս են դրանք ազդում իշխող կառավարության վարկանիշի վրա։



Հանդիպման բանախոսներն են՝



 Հրանտ Միքայելյանը – Քաղաքագետ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող;

 Դավիթ Դադալյանը - Հոգեբուժական հաստատությունների հասարակական դիտորդական խմբի քարտուղար;

 Տիգրան Ամիրյանը - Գրաքննադատ, "Cultural & Social Narratives Laboratory" հկ-ի հիմնադիր։



Միջոցառումը կազմակերպվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի՝ Boell Talks ձևաչափի շրջանակում, որի նպատակն է՝ հասարակական քննարկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և որոշում կայացնողների միջև` Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար այժմեական թեմաների շուրջ։



Միջոցառումը կընթանա հայերեն լեզվով։

Պետության սխալները Covid 19-ի կանխարգելման գործում և դրա շուրջ առկա դավադրաբանությունները - Heinrich Boell Foundation South Caucasus

video-thumbnail Watch on YouTube