ԿԱՆԱՉ ԱԿԱԴԵՄԻԱ / Green Academy

Reading time: 2 minutes

1980-ականների Կանաչների սոցիալական և քաղաքական կարճատև ակտիվությունը Հարավային Կովկասում մարեց 1990-ականների խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հասարակությունը ոչ միայն չի վերադարձրել Կանաչ փոխակերպման, այլ նաև բավարար չափով իրազեկված չէ և չի գիտակցում, թե որոնք կարող են լինել դրա օգուտները։

Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը 10 տարուց ավելի՝ սկսած 2003 թվականից, հետևում է տարածաշրջանի սոցիալական և քաղաքական զարգացումներին և փորձում է Կանաչ քաղաքական դիսկուրսի զարգացման համար հենարան գտնել։ Քաղաքի հանրային տարածքների պահպանմանը և արդյունաբերական տարածքներում շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հիմնախնդիրներին ուղղված երիտասարդական նախաձեռնություններն իրենցից հուսադրող միտում են ներկայացնում, որոնք աստիճանաբար Կանաչ պլատֆորմներ են ձևավորում քաղաքացիական ակտիվության համար։ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը նախաձեռնել է Կանաչ Ակադեմիայի ծրագիրը՝ տարածաշրջանի սոցիալական և քաղաքական կյանքում այս խիստ էական և կարևոր սկզբնառությանն աջակցելու համար։

Կանաչ Ակադեմիայի նպատակն է՝

  • Խթանել Հարավային Կովկասի քաղաքականության, սոցիալական կյանքի, տնտեսության և շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ քննարկումները՝ Կանաչ քաղաքականության արժեքների և մտահղացումների շրջանակներում։
  • Ապահովել տարածաշրջանային համընդհանուր հարթակ երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և քաղաքական գործիչների համար՝ կայուն զարգացման կանոնակարգերի (մշակման հիմնախնդիրների շուրջ շփման և համագործակցության համար։
  • Խրախուսել շարունակականություն ապահովող կանաչ քաղաքականության սկզբունքներն ու արժեքները՝ Հարավային Կովկասի տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերում (այդ թվում՝ գենդերային ժողովրդավարության և անցյալին անդրադառնալու հարցերում)։
  • Խթանել հանրային քննարկումներ՝ վերոնշյալ սկզբունքների և արժեքների շուրջ։
  • Կայուն զարգացման սկզբունքների վրա հիմնված այլընտրանքային կանոնակարգերի տեսլականների և մոտեցումների մշակման համար ստեղծել հարթակ՝ Հարավային Կովկասի սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։
  • Միջազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ գիտահեն կանոնակարգերի մոտեցումների (հետազոտությունների և մասնագիտական հմտությունների զարգացման օգնությամբ) և փորձի փոխանակման միջոցով հզորացնել երկրի ներքին դերակատարներին:

Մասնակիցները կհրավիրվեն քաղաքական խնդիրների և սոցիալական փոխակերպումների միջև կապերի շուրջ խորհելու և դրանք ուսումնասիրելու՝ Կանաչների համաշխարհային փոխակերպման օրակարգին ավելի լավ ծանոթանալու նպատակով։ Նրանց կառաջարկվի ուսումնասիրել այն հարցը, թե ինչպես կարող են զարգանալ հանրային և տնտեսական հարաբերությունները Հարավային Կովկասում՝ շարունակական զարգացում և շրջակա միջավայրի փոխակերպում (ecological transition) ապահովելու համար։