ԿԱՆԱՉ ԱԿԱԴԵՄԻԱ

Reading time: 3 minutes

1980-ականների Կանաչների սոցիալական և քաղաքական կարճատև ակտիվությունը Հարավային Կովկասում մարեց 1990-ականների խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հասարակությունը ոչ միայն չի վերադարձրել Կանաչ փոխակերպման (Green transformation) այս բաց թողնված հնարավորությունը, այլ նաև բավարար չափով իրազեկված չէ և չի գիտակցում, թե որոնք կարող են լինել դրա օգուտները։ (Անգլերենում ոնց որ did not-ը բաց ա թողնվա՞ծ – Nowadays societies in Armenia, Azerbaijan and Georgia not only DID NOT overcome its missed opportunities for Green transformation but even lack awareness and understanding of its benefits.)

Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը 10 տարուց ավելի՝ սկսած 2003 թվականից, հետևում է տարածաշրջանի սոցիալական և քաղաքական զարգացումներին և փորձում է Կանաչ քաղաքական դիսկուրսի (Green political discourse) զարգացման համար հենարան (basis) գտնել։ Քաղաքի հանրային տարածքների պահպանմանը և արդյունաբերական տարածքներում շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հիմնախնդիրներին ուղղված երիտասարդական նախաձեռնություններն իրենցից հուսադրող միտում են ներկայացնում, որոնք աստիճանաբար Կանաչ պլատֆորմներ են ձևավորում քաղաքացիական ակտիվության համար։ Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը նախաձեռնել է Կանաչ Ակադեմիայի ծրագիրը՝ տարածաշրջանի սոցիալական և քաղաքական կյանքում այս խիստ էական և կարևոր սկզբնառությանն աջակցելու համար։ 

Կանաչ Ակադեմիայի նպատակն է՝

  • Խթանել Հարավային Կովկասի քաղաքականության, սոցիալական կյանքի, տնտեսության և շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ քննարկումները՝ Կանաչ քաղաքականության արժեքների և մտահղացումների շրջանակներում։
  • Ապահովել տարածաշրջանային համընդհանուր հարթակ երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և քաղաքական գործիչների համար՝ շարունակական զարգացման կանոնակարգերի (sustainable development policies) մշակման հիմնախնդիրների շուրջ շփման և համագործակցության համար։
  • Խրախուսել շարունակականություն ապահովող կանաչ քաղաքականության սկզբունքներն ու արժեքները՝ Հարավային Կովկասի տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերում (այդ թվում՝ գենդերային ժողովրդավարության և անցյալին անդրադառնալու հարցերում)։
  • Խթանել հանրային քննարկումներ՝ վերոնշյալ սկզբունքների և արժեքների շուրջ։ 
  • Շարունակական զարգացման սկզբունքների վրա հիմնված այլընտրանքային կանոնակարգերի տեսլականների և մոտեցումների մշակման համար ստեղծել հարթակ՝ Հարավային Կովկասի սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։
  • Միջազգային շահագրգիռ կողմերի (international stakeholders) հետ համագործակցելով՝ գիտահեն կանոնակարգերի (knowledge-based policy) մոտեցումների (հետազոտությունների և մասնագիտական հմտությունների զարգացման օգնությամբ) և փորձի փոխանակման միջոցով հզորացնել երկրի ներքին դերակատարներին (empower local actors)։ (Empower local actors with knowledge-based policy approaches (via research and expertise development) and experience sharing through cooperation with international stakeholders.)

Մասնակիցները կհրավիրվեն քաղաքական խնդիրների և սոցիալական փոխակերպումների միջև կապերի (connections between political concerns and the social transformation) շուրջ խորհելու և դրանք ուսումնասիրելու՝ Կանաչների համաշխարհային փոխակերպման օրակարգին (global Green transformation agenda) ավելի լավ ծանոթանալու նպատակով։ Նրանց կառաջարկվի ուսումնասիրել այն հարցը, թե ինչպես կարող են զարգանալ հանրային և տնտեսական հարաբերությունները Հարավային Կովկասում՝ շարունակական զարգացում և շրջակա միջավայրի փոխակերպում (ecological transition) ապահովելու համար։ (Participants will be invited to reflect on and explore the connections between political concerns and the social transformation for better understanding of global Green transformation agenda. They will be invited to investigate how public and economic relationships in South Caucasus societies can be developed for ensuring sustainable development and ecological transition.)