Մեր աշխատանքի համընդհանուր նպատակն է նպաստել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացներին։ Մենք տալիս ենք դրամաշնորհներ, աջակցում համայնքաբուխ նախաձեռնություններին և իրականացնում մեր սեփական ծրագրերը։
Համագործակցելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին մենք սկսում ենք հաջորդ տարվա պլանավորումը, սակայն միշտ ողջունում ենք նաև ավելի ինքնաբուխ ծրագրային հայտերը, որոնք ներկայացվում են տվյալ ժամանակահատվածից դուրս։
Բաղադրիչ Ա։ Ծրագիրը նպաստում է Հարավային Կովկասի պետությունների ու հասարակությունների ավելի ժողովրդավար զարգացմանը։
Ա1: Բազմաձայն, քննադատական դիսկուրս պատմության վերաբերյալ
Հարավային Կովկասի բոլոր երկրներից խորհրդային և հետխորհրդային պատմության հետազոտողների ավելի ամուր, ավելի տոկուն ցանց, որն աճում է և նպաստում առավել բազմաձայն և քննադատական հանրային դիսկուրսին։
Ա2: Երիտասարդության «կանաչ» զարգացում
Երիտասարդ մասնագետները, ուսանողները և ակտիվիստները Հարավային Կովկասում առաջ են մղում կանաչ արժեքները* և քաղաքականությունը։
*Կանաչ արժեքներ՝ բնապահպանություն, արդարություն, հավասարություն, ժողովրդավարություն, ազատություն։
Ա3: Ժողովրդավարական համակարգային փոփոխություն
ՀԿ-ները, ՀԲՀ-ն և անկախ մեդիան սկիզբ են դնում ժողովրդավարական համակարգային փոփոխության վերաբերյալ հղացական քննարկումների։
Բաղադրիչ Բ։ Ծրագիրը նպաստում է գենդերային հավասարությանը և ավելի ֆեմինիստական հասարակություններին Հարավային Կովկասում։
Բ1: Գենդերային հավասարությունը և ֆեմինիզմը հանրային օրակարգում
Ֆեմինիստ և քվիր դերակատարները հանրային օրակարգ են բերում գենդերային հավասարության տարբեր հարցեր։
Բ2: Հարցադրելով խնամքի աշխատանքի ստատուս քվոն
Քաղաքացիական հասարակության դերակատարները, այդ թվում՝ ակտիվիստները, հետազոտողները և արվեստագետները, մասնակցում են փաստահեն քննարկումների, որպեսզի մարտահրավեր նետեն ֆորմալ և ոչ ֆորմալ խնամքի աշխատանքի գենդերային ստատուս քվոյին։
Բաղադրիչ Գ։ Ծրագիրը նպաստում է բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և թե' շրջակա միջավայրի տեսանկյունից, թե' տնտեսական ու սոցիալական առումներով արդար զարգացմանը
Ռեսուրսների կայուն կառավարում և արդյունավետ արձագանք կլիմայական ճգնաժամին
Հիմնվելով շրջակա միջավայրի և մարդու իրավունքների սկզբունքների վրա՝ քաղաքացիական հասարակության դերակատարները թե' տեղական, թե' ազգային մակարդակում ջատագովում են ռեսուրսների կայուն* կառավարումը և կլիմայական ճգնաժամին համարժեք արձագանքը։
* Բնական ռեսուրսների կայուն կառավարումը ձգտում է հավասարակշռության հետևյալ չափումների միջև. պահպանել ռեսուրսների երկարաժամկետ օգտագործումը՝ միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով սոցիալական օգուտները և նվազագույնի հասցնելով ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։
Բաղադրիչ Դ։ Ծրագիրը նպաստում է արտաքին քաղաքականության ու տարածաշրջանային հարցերի և հակամարտությունների վերաբերյալ ավելի բազմազան և տեղեկացված քննարկումներին։
Արտաքին քաղաքականության «կանաչ» հեռանկարները և տարածաշրջանային հարցերն ու հակամարտությունները
Արտաքին քաղաքականության փորձագետներն ու լրագրողները արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարցերի քննարկումներ են բերում իրենց տեսակետները՝ հիմնված խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդու անվտանգության վրա՝ ներառելով ֆեմինիստական տեսակետները և կանանց։