Անահիտ Շիրինյան

Անահիտ Շիրինյանը քաղաքական վերլուծաբան և խորհրդատու է: Նրա գործունեության հիմնական ուղղություններն են Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ներքին և միջազգային հարաբերությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու ընտրական գործընթացները: Մինչև վերջերս Անահիտը ԳԱ Ակադեմիայի անդամ էր, իսկ դրանից առաջ՝ Լոնդոնի Չաթամ Հաուսի Ռուսաստան և Եվրասիա ծրագրով՝ Ռոբերտ Բոշ Ակադեմիայի մասնակից անդամ: Ավելի վաղ նա աշխատել է Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ՝ վերջիններիս ինստիտուցիոնալ զարգացման և ռազմավարական պլանավորման ոլորտում, խթանելով քաղաքական կուսակցությունների միջև երկխոսությանը Հարավային Կովկասում և դրանից դուրս: Անահիտը համակարգել է ՀՀ արտաքին քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության ոլորտում բազմաթիվ նախաձեռնություններ, հրապարակել և ներկայացրել դրանց վերաբերյալ նյութեր: Նա ավարտել է ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների բակալավրիատն ու մագիստրատուրան, իսկ այնուհետև ստացել է Եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրությունների մագիստրի որակավորում՝ Վարշավայի Եվրոպայի Քոլեջից: