Էդգար Վարդանյան ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով հետազոտող-դասավանդողի որակավորում: Նա ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից: Նրա գիտական հետաքրքրության թեմաներն են՝ ժողովրդավարության տեսությունը, ժողովրդավարացման գործընթացները, քաղաքացիական դիմադրությունը, Հայաստանի ներքին քաղաքականությունը: Այդ թեմաներով մի քանի հետազոտությունների հեղինակ է: Նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտում (2007-2012) եւ Եվրասիա միջազգային համալսարանում (2008-2009): Որպես քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը համագործակցել է մի շարք տեղական եւ միջազգային առաջատար կազմակերպությունների, հիմնադրամների հետ: Ներկայումս Բուն հիմնադրամի «Դետեկտոր» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիրն է:
© Heinrich-Böll-Stiftung e.V.
Schumannstraße 8
10117 Berlin
T +49 (30) 285 34-0
F +49 (30) 285 34-109
www.boell.de
info@boell.de