Սամվել Մելիքսեթյան
Սամվել Մելիքսեթյանի պորտրետը

Սամվել Մելիքսեթյանը քաղաքագետ է և ներգրավված է Հայկական խորհրդում որպես փորձագետ։ Նա 2013թ-ին ավարտել է Հարավային դաշնտային համալսարանը(Դոնի Ռոստով, Ռուսաստան)՝ քաղաքագետի որակավորմամբ։ 2015թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։

2014-ից 2020 թվականներին եղել է Համատեքստ առցանց ամսագրի խմբագիրը (համախմբագիր՝ Կարեն Աղեկյան)։ Աշխատել է հայոց պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրատարապումների թարգմանիչ և խմբագիր ներառյալ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում։ Նա Կովկասի քաղաքական պատմության, ժողովրդագրական գործընթացների, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև Ռուսական կայսրության ժամանակաշրջանի ժողովրդագրական զարգացումների վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նա նաև վարում է ռուսալեզու քաղաքական հարցազրուցային հաղորդումներ Factor TV-ում։

Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տարածաշրջանային կապակցվածությունը, տարածաշրջանի ժողովրդագրական պատմությունը, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական ազգային շարժումը, ինչպես նաև Ռուսական կայսրության քաղաքականությունը Հարավային Կովկասում։