Վիկտորիա Բուռնազյան
Վիկտորյա Բուռնազյանն ունի ավելի քան 23 տարվա փորձ լրագրության ոլորտում և ավելի քան 18 տարվա փորձ՝ բնապահպանական լրագրության, բնության և մարդու կանաչ իրավունքների պաշտպանության բնագավառներում: Իրականացնում է հետաքննական, իրազեկման, ջատագովության և կրթական աշխատանքներ: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնուհետև ստացել մագիստրոսի կոչում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում: Վիկտորյան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահն է, ինչպես նաև բազմաթիվ զեկույցների հեղինակ և համահեղինակ: