Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը «Կանաչ» վերլուծական կենտրոն է և միջազգային քաղաքականության ցանց։ Այն ամբողջ աշխարհով ձևավորված Կանաչ քաղաքական շարժման մաս է, որը զարգացել է որպես սոցիալիզմի, լիբերալիզմի և պահպանողականության ավանդական քաղաքականություններին արձագանք։ 

Որպես կանաչ տեսլականով և նախագծերով վերլուծական կենտրոն, մենք միջազգային ցանցի մաս ենք, որն ունի 100-ից ավել գործընկերներ շուրջ 60 երկրում։ 
Հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը հիմնադրվել է 2003 թվականին Թբիլիսիում։ 2017թ․-ին տարածաշրջանային գրասենյակի մասնաճյուղ է հիմնվել նաև Երևանում։ 

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի հիմնական նպատակն է նպաստել ժողովրդավարացման գործընթացին Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։