Ցածր ածխածնային էներգիայի առանձնահատկությունները և հեռանկարները Հայաստանում
Հոդվածում ուսումնասիրվում է ցածր ածխածնային էներգիայի անցման տնտեսական մարտահրավերները հայաստանյան համատեքստում: Ընդգծվում է, որ ցածր ածխածնային էներգիայի աղբյուրների առավելությունները և թերությունները կարող են տարբեր լինել՝ կախված համատեքստից, էներգահամակարգից և տվյալ աղբյուրի օգտագործման ծավալներից: Անդրադարձ է կատարվում նաև բնապահպանական, սոցիալական, ինչպես նաև էներգահամակարգի ծախսերին: Առաջարկվում է էներգիայի աղբյուրները (արևային, հողմնային, հիդրո) միանշանակ «լավ» կամ «վատ» համարելու փոխարեն դրանք ուսումնասիրել փուլ առ փուլ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջուկային էներգիային: Թեև հոդվածում ներկայացված են վերականգնվող էներգիայի քանակական գնահատականներ, որոնք ստացվել են այլ հետազոտությունների արդյունքում, առաջնային նպատակը խնդրի տնտեսական բաղադրիչի վերլուծությունն է:
Հոդվածի բովանդակության պատասխանատվությունը լիովին հեղինակինն է և որևէ կերպ չի կարող արտահայտել Հայնրիխ Բյոլի հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի Երևանյան գրասենյակի տեսակետները։
Product details
Table of contents
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ - 5
- ՑԱԾՐ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ - 7
2.1 Էներգիայի աղբյուրները Հայաստանում – 7
2.2 Վերականգնվող էներգիայի աղբյուրների նշանակությունը էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում – 9 - ՑԱԾՐ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԸ – 14
3.1 Նորմավորված արժեք – 14
3.2 Բնապահպանական ծախսեր – 16
3.3 Համակարգի ծախսեր – 16
3.4 Արդյո՞ք վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատատեղերի ավելացումը դրական փոփոխություն է – 19 - ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ – 21
4.1 Միջուկային էներգիայի դերը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գրոծում – 21
4.2 Փոքր մոդուլային ռեակտորները – 24 - ԱՄՓՈՓՈՒՄ – 25