Աննա Գևորգյան
Աննա Գևորգյանը «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի» հետազոտող է և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս: Նա նաև վարում է արտաքին քաղաքականությանը նվիրված հաղորդաշար «Բուն TV»-ով: 2009 թվականին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրատուրան և հանդիսանում է արևելագիտության թեկնածուի հայցորդ: 2009 թվականից ի վեր Աննան ակտիվորեն զբաղվում է հետազոտական գործունեությամբ թե՛ ԵՊՀ-ում, թե՛ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում»:
Բացի ակադեմիական գործունեությունից, Աննան դասավանդման հարուստ փորձ ունի նաև տարբեր ոչ ֆորմալ կրթական ծրագրերում։ Նրա վերլուծական գործունեությունը ներառում է բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված Իրանի արդի արտաքին քաղաքականությանը, Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Իրանում կանանց հիմնահարցերին, Իսլամում կանանց իրավունքներին, Հայաստանում և տարածաշրջանում գենդերային կարծրատիպերին և այլն: