Հրապարակման կազմն է, որի վրա գրված է վերնագիրը՝ «Պայքար պլաստիկով գլոբալ աղտոտման դեմ. ֆեմինիստական մոտեցումները հանուն գենդերային արդարության»։

Պայքար պլաստիկով գլոբալ աղտոտման դեմ. ֆեմինիստական մոտեցումները հանուն գենդերային արդարության

Պլաստիկով աղտոտման գլոբալ ճգնաժամը բացասաբար է ազդում հատկապես կանանց և խոցելի խմբերի վրա։ Պլաստիկի գլոբալ արտադրությունը և սպառումը դանդաղելու նշաններ ցույց չի տալիս։ Վերջին շրջանում տարեկան արտադրանքը կազմել է ավելի քան 500 միլիոն տոննա և կանխատեսվում է, որ այն կաճի։

Թե որքանով է գենդերային անհավասարությունը մեծացնում կանանց խոցելիությունը թունավոր նյութերի նկատմամբ պլաստիկի արտադրության գործընթացում, հատկապես տեսանելի է այն ոլորտներում, որտեղ պլաստիկի առկայությունը դժվար թե կասկածի տեղիք է տալիս: Կանայք շարունակում են գերակշիռ մեծամասնություն կազմել հագուստի համաշխարհային արդյունաբերության մեջ: Այս ոլորտում անհամաչափորեն ներգրավված, ցածր վարձատրվող և վտանգավոր աշխատանք կատարող կանայք գտնվում են վերարտադրողական տարիքում, ինչը մեծացնում է թունավոր նյութերի ազդեցության հետ կապված ռիսկերը։

Գենդերային հարաբերությունների անհավասարությունը, ինչպես նաև գենդերային դերերի հիմքում ընկած հասարակական նորմերը  ևս պայմանավորում են պլաստիկի օգտագործման առողջապահական ռիսկերի անհավասար բաշխումը: Ամբողջ աշխարհում կանայք շարունակում են կատարել չվարձատրվող խնամքի և տնային աշխատանքներ: Հետևապես, նրանք ավելի շատ են ենթարկվում մաքրող միջոցների վնասակար ազդեցությանը, քան տղամարդիկ:

Գենդերային դերերի վերաբերյալ կարծրատիպերն աստիճանաբար փոփոխության են ենթարկվում խոշոր քաղաքներում: Այդուհանդերձ, աշխարհում սեռերի միջև աշխատանքի ոչ արդարացի բաշխման փոփոխություն չի նշմարվում:

Միայն տեղեկատվական քաղաքականության բարելավումը բավարար չէ հակազդելու պլաստիկի ճգնաժամին և սոցիալական ու գենդերային հետևանքներին: Հետևաբար, ֆեմինիստական մոտեցումը չի կարող սահմանափակվել միայն սպառողներին տեղեկացնելով կամ թափոնների կառավարման վերջնական միջոցառումներով: Այն պետք է անդրադառնա արտադրությանը, թունավոր նյութերի ազդեցությանը, աշխատանքային պայմաններին և կորպորատիվ հաշվետվողականությանը պլաստիկի կենսացիկլի բոլոր օղակներում:

Product details
Date of Publication
2026
Publisher
Հայնրիխ Բյոլի հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի Երևանյան գրասենյակ
Number of Pages
12
Licence
All rights reserved
Language of publication
Հայերեն