Դավիթ Պիպոյան

Դավիթ Պիպոյանը սննդագիտության դոկտոր է (Իտալիա) և 2011 թվականից սկսած ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) սննդի շղթայի ռիսկի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։ Նա Տուշայի համալսարանի (Իտալիա) հրավիրյալ պրոֆեսոր է, դասավանդում է նաև Էկոկենտրոնի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնում և Գինու ակադեմիայում։ Մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է սննդագիտության, սնուցման, սննդամթերքի անվտանգության, ռիսկի գնահատման և հաղորդակցման բնագավառներում։ Ղեկավարել և մասնակցել է մի շարք ազգային և միջազգային (Erasmus, Horizon Europe, FAO, World Bank, COST Action) ծրագրերի։ Հեղինակել է ավելի քան 90 գիտական հոդված, ավելի քան 10 գիտամեթոդական ձեռնարկ և գիտահանրամատչելի հոդված։