Նոր կորոնավիրուսի վարակի (ԿՈՎԻԴ 19) տարածման պատճառով ս.թ. մարտի 23-ից Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը փակում է Թբիլիսիի իր տարածաշրջանային գրասենյակը և Երևանի հայաստանյան մասնաճյուղը:
Սակայն, մեր աշխատակիցները շարունակելու են աշխատել տներից, այնպես, որ կարող եք նրանց հետ կապ հաստատել էլ. փոստի միջոցով՝ ստանալու Ձեր հարցերի պատասխանները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, նվազագույնի հասցնելով մեր աշխատանքները:
Նախորդ շաբաթ, մենք չեղարկեցինք մեր բոլոր հանրային միջոցառումները երկու երկրներում, քանի որ մեր աշխատակիցների և հյուրերի առողջությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից:
Ներկա պահին դժվար թե հնարավոր լինի ասել, թե մեր գրասենյակները մինչև երբ կաշխատեն տնային գրասենյակի ռեժիմով: Այս հարցում մեր որոշումները կախված կլինեն Վրաստանի և Հայաստանի իրավասու մարմինների որոշումներից, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության խորհուրդներից:
Մաղթում ենք բոլորիդ քաջ առողջություն:
Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ