Հայաստան և Վրաստան. առաձգական հարաբերություն

Պատմությունը և աշխարհագրությունը Հայաստանին և Վրաստանին շնորհել են միմյանց հետ հարևանություն և ընձեռել են հսկայական կայսրությունների միջև բարդ գոյություն: Նրանց հարաբերությունը միշտ չէ, որ անամպ է եղել, սակայն, այնուամենայնիվ, մեծամասամբ այն բնութագրվում է  դրացիության և աջակցության ոգով:

Read in English

Պատմությունը և աշխարհագրությունը Հայաստանին և Վրաստանին շնորհել են միմյանց հետ հարևանություն և ընձեռել են հսկայական կայսրությունների միջև բարդ գոյություն: Նրանց հարաբերությունը միշտ չէ, որ անամպ է եղել, սակայն, այնուամենայնիվ, մեծամասամբ այն բնութագրվում է  դրացիության և աջակցության ոգով:

Այսօր էլ, չնայած որոշ գործոնների առկայության, որոնք այս երկու երկրներին մղում են հակառակ ուղղություններով, այնուամենայնիվ, նրանց հարաբերությունները,  ըստ էության,  լավ են: Բացի մշակութային մերձեցման, բարիդրացիության և համագործակցության երկարատև ավանդույթից, այս երկու երկրների նման ոգեշնչումը պայմանավորում է  նաև առողջ քաղաքական գործնականություն (պրագմատիզմ) և երկարատև աշխարհաքաղաքական կարծիքներ, որոնք, չնայած հակադրվող արտաքին ուժերին, օժանդակում են  երկու ժողովուրդների բարեկամությանը և գործընկերությանը:

Այս երկու փոքր ետխորհրդային երկրները բազում տեսանկյուններից միմյանց նման են, ինչպես, օրինակ, մշակութային ավանդույթների կամ սոցիալ-տնտեսական կառուցվածքի տեսակետից[1], թերևս նրանք ակնհայտորեն տարբերվում են ամբողջ շարք այլ կարևոր բնութագրիչներով, որոնք նշանակալից ազդեցություն են գործում երկկողմ հարաբերությունների վրա:

Այսպես. Հայաստանը չունի ելք դեպի ծով և ոչ էլ ընդհանուր սահման իր ամենագլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանն իր հերթին Սևծովյան երկիր է, և ճիշտ այս երկիրն է գտնվում Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի կողմից ստեղծված ռազմական (ОДКБ) և տնտեսական (ЕАЭС) դաշինքների անդամ, չնայած այն բանին, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է նաև  Հայաստանի տնտեսության նշանակալից մասը, նմանապես Հայաստանում տեղաբաշխված են ռուսական մի քանի ռազմաբազաներ, իսկ երկրի  հարավային և արևմտյան սահմանները համատեղ պաշտպանում են Ռուսաստանի և Հայաստանի սահմանապահ ստորաբաժանումները: Ռուսաստանի ուժեղ ճնշման հետևանքով Հայաստանը հարկադրված եղավ հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց: Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նաև այս վերջինի հետ հակասության մեջ է  կիսով սառեցված և պարբերաբար շիկացող Ղարաբաղյան  հակամարտության պատճառով: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից փակված սահմանների և իրականացվող շրջափակման պատճառով Հայաստանը միայն Վրաստանի և Իրանի միջով ունի արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն: Ղարաբաղյան պատերազմից հետո և դրանից  առաջացած՝ բնակչության զանգվածային տեղափոխության հետևանքով Հայաստանն այսօր փաստորեն մոնոէթնիկ երկիր է, իսկ աշխարհով մեկ սփռված նրա Սփյուռքի թվաքանակը նշանակալիորեն գերազանցում է երկրի բնակչությունը, ինչպես նաև  զգալի  ազդեցություն է  գործում Հայաստանի տնտեսական և  քաղաքական գործընթացների վրա:

Վրաստանը նույնպես իր հերթին պատերազմ ունեցավ և դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրաստանը միաժամանակ հետևողականորեն ձգտում է միանալ արևմտյան դաշինքներին, ինչպիսիք են Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն: Այս երկիրը պարտություն կրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ անջատողական հակամարտություններում, իսկ վերջիններիս օգնություն ցուցաբերեց Ռուսաստանը, որը հետագայում ճանաչեց այդ երկրների  ինքնիշխանությունը, տեղադրեց այնտեղ իր ռազմաբազաները և քայլ առ քայլ կլանում է դրանց: Վրաստանն ունի բարեկամական հարաբերություններ  Թուրքիայի և Ադրբեջանի հետ և միևնույն ժամանակ մասնակցում է մի քանի տրանսպորտային նախագծերի, որոնք իրականացվում են Հայաստանի շրջանցումով (դրանցից մեկը վերջինն է՝ բոլորովին վերջերս գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը)[2]: Ըստ էության՝ Վրաստանը բազմազգ երկիր է, և հայ ազգաբնակչությունն իր թվաքանակով այստեղ ներկայացնում է երկրորդ փոքրամասնությունը (մոտավորապես 4.5%, այն դեպքում, երբ ադրբեջանցիները՝ 6.3% են), Վրաստանում գոյություն ունեն մի քանի վիճելի կրոնական հուշարձաններ, որոնց նկատմամբ բողոք են ներկայացնում ինչպես հայերը, այնպես էլ վրացիները ...

Հայ-վրացական հարաբերությունները բնութագրվում են որոշակի ասիմետրիայով և գերակայությունների տարբերությամբ: Այսպես, Հայաստանի համար Վրաստանը նախ և առաջ դիտվում է  որպես կարևորագույն տարանցիկ երկիր, որը նրան կապում է  արտաքին աշխարհի հետ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների գրեթե 75%-ը հենց Վրաստանով է անցնում: Վրաստանը հայերի հանրահայտ ուղևորական ուղղություններից մեկն է, ուր նրանք  մեկնում են բարեկամներին տեսակցելու կամ Սև ծովի  ափին հանգստանալու նպատակով: Միևնույն ժամանակ Վրաստանն ընդգրկված է  այլընտրանքային տրանսպորտային միջանցքների շինարարությունում, որտեղ նկատի չի առնված Հայաստանի մասնակցությունը: Հայաստանն առավելապես շահագրգռված է այն բանում, որ վերականգնվի Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ կապող ռազմավարական նշանակության երկաթգիծը, ինչը Թբիլիսիի համար նվազ գրավիչ հեռանկար է: Հայաստանին վախեցնում է  վրաց-ռուսական նոր  լարվածության հնարավորությունը, ինչը լրջագույն վտանգ կստեղծի հայկական տարանցմանը, այդ թվում՝ Ռուսաստանից եկող գազամուղի անխափան գործելուն: Հայաստանը մտահոգված է նաև Վրաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի  հետ սերտ համագործակցության պատճառով դիտարկելով այն որպես Հայաստանի անվտանգության մարտահրավեր:

Տարբեր է կողմերի կարծիքը նաև Ջավախեթում էթնիկ հայերի հարցի կապակցությամբ: Հայաստանի տեսանկյունից գլխավոր հիմնախնդիրն այն է, որ տեղական էթնիկ հայերը դժվարանում են մայրենի լեզվով որակյալ կրթություն ստանալ, և խտրականության են ենթարկվում  տնտեսական կամ քաղաքական ոլորտում ինքնադրսևորման  առումով: Երկակի քաղաքացիության իրավական արգելքի պատճառով շատ հայեր այլ երկրներում առավել հնարավորություններ գտնելու հույսով հարկադրված են հրաժարվել վրացական քաղաքացիությունից, ինչին հետևում է Վրաստանում հայկական փոքրամասնության կրճատում: Նաև գոյություն ունի անհամաձայնություն մշակութային ժառանգության պատկանելության վերաբերյալ, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի թեմը պահանջում է մի շարք եկեղեցիներ, սակայն  վրացականին հակառակ կարծիքները չեն քննարկվում՝ դիտվելով  որպես  անհիմն: Մեծ ուշադրություն է հատկացվում որոշ վրացի հասարակական գործիչների հայատյաց ճարտասանությանը[3]:

Հաճախ տարբերվում է նաև վրացական ապագան: Չնայած այն բանին, որ Վրաստանի համար տնտեսապես առավել շահավետ է իր տարածքով անցնող Հայաստանից տարանցումը, Թբիլիսին լրջորեն է  ընկալում Ռուսաստանի հնարավոր գործողությունների կապակցությամբ  սպառնալիքը, ինչը կապվում է արտակարգ իրավիճակի դեպքում Ռուսաստանի և  Հայաստանի միջև չհամաձայնեցված տարանցիկության հետ, դրանից բխող  հավանական ռազմական գործողությունները և Վրաստանի ինքնիշխանության խախտումը: Քանի որ Ռուսաստանը քննարկվում է  որպես Վրաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքի աղբյուր, համապատասխանաբար Թբիլիսին մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաների գոյությամբ և Անվտանգության պայմանագրի կազմակերպությունում  (ОДКБ) Հայաստանի անդամությամբ, ինչը ծանրացնում է Ռուսաստանի ուժեղ ճնշմանն հակադրվելու Երևանի սահմանափակ ունակությունը:

Ջավախեթում հոծ բնակվող հայկական համայնքը հաճախ  քննարկվում է որպես հնարավոր մտահոգության աղբյուր,  որը ձուլման վախի պատճառով խուսափում է Վրաստանի հասարակությանը ինտեգրվելուց: Ջավախեթի հայերի մեծամասնությունը 19-րդ դարում Ռուսաստանի կայսրության կողմից Օսմանյան Թուրքիայից վերաբնակեցվածների սերունդն է, որի պատճառով վիճելի է նաև մի քանի հուշակոթողների մշակութային ժառանգության (պատկանելության) հարցը: Բացի դրանից, ոչ այնքան վաղուց որոշ ազդեցիկ հայ քաղաքագետներ  կամ խմբեր Ջավախեթի միավորումը ներկայացնում էին որպես օրինական քաղաքական նպատակ[4]: Որոշակի կասկածների աղբյուր դարձավ որոշ քաղաքագետների ճարտասանությունը նույնպես, ինչպես օրինակ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված հայտարարությունը, որտեղ նա ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանին մեղադրեց օսերի ցեղասպանության փորձի մեջ[5], կամ Աբխազիայի հակամարտության մեջ հայկական զորամասերի դերը:

Ղարաբաղի հակամարտության նորացման հնարավորությունը լուրջ սպառնալիք կստեղծի Վրաստանի կայունությանը մի շարք պատճառներով՝ դրան հնարավոր է հետևեն Վրաստանում բնակվող էթնիկ հայերի և ադրբեջանցիների բախումներ, սպասելի է նաև ռուսական ռազմական միջամտություն, որը մեծ հավանականությամբ կարող է խախտել Վրաստանի տարածքային ինքնիշխանությունը, վտանգ կստեղծվի Վրաստանի տարածքով անցնող խողովակատարներին և, համապատասխանաբար, երկրի էներգոանվտանգությանը, ինչպես նաև հավանական է  փախստականների  զանգվածային  ներհոսք և այլն:

Չնայած այն բանին, որ երկու կողմերում առկա  վերևում բերված սպառնալիքները իրատեսական և հիմնականում արդարացված են, այնուամենայնիվ, Հայաստանի և Վրաստանի իշխանությունները ցուցաբերեցին բավարար կայունություն համապատասխան մարտահրավերների նկատմամբ՝ անշեղորեն իրականացնելով համագործակցության և բարյացակամ հարաբերությունների քաղաքականություն: Ինչ վերաբերում է արտաքին ազդեցություններին, ամենամեծ  գործոնն այստեղ անվերապահորեն Ռուսաստանն է: Թերևս Ռուսաստանի ձգտումը  հազվադեպ է նպատակաուղղված Հայաստան-Վրաստան հարաբերությունների վատթարացմանը, Ռուսաստանի կողմից տարածաշրջանում իրականացված յուրաքանչյուր գործողություն ազդեցություն է գործում Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի կառավարության որոշումների ընդունման գործընթացների և  արտաքին քաղաքականության վրա փաստորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը և, անկասկած,  համապատասխանաբար ազդեցություն է գործում նաև նրա արտաքին հարաբերությունների վրա: Նույնը կարելի է ասել Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաների գոյության և  Ռուսաստանի կողմից էներգետիկ կամ տրանսպորտային ենթակառույցի վերահսկման  նկատմամբ (օրինակ, Իրան-Հայաստան գազամուղի տարողունակության հարկադրական սահմանափակումը, ինչը նպաստում էր Վրաստանի էներգետիկ անվտանգության բարելավմանը): Ռուսաստանի կողմից վերահսկվող լրատվամիջոցները և փորձագետները հաճախ Վրաստանը ներկայացնում են համեմատաբար ավելի մուգ գույներով, քան երկիրն արժանի է, ինչը ազդեցություն է գործում հասարակական կարծիքի վրա, հատկապես բնակչության նվազ կրթված խմբերի դեպքում, որոնք հեշտությամբ ընկնում են ռուսամետ հեռուստատեսային ալիքների և այլ լրատվամիջոցների ազդեցության տակ:

Չնայած այն բանին, որ Վրաստանի դեպքում Ռուսաստանը սակավ ազդեցության լծակներ ունի, նրա քարոզչական մեքենան այստեղ նույնպես ոչ նվազ վնասակար է և նպատակաուղղված է հակաարևմտյան ճարտասանությամբ բնակչության ինդոկտրինացիային՝ գաղափարական մշակմանը: Չնայած նման գործողությունները ավելի նվազ չափով ուղղակի ազդեցություն ունեն վրաց-հայկական հարաբերությունների վրա, այնուամենանիվ,  Ռուսաստանի սպառնալիքը լուրջ գործոն է: Ընդսմին Ռուսաստանի կառավարական կազմակերպությունները (օրինակ, այդպիսին է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (РИСИ), որը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախկին վարչապետ, նաև արտաքին հետախուզության նախկին ղեկավար Միխայիլ Ֆրադկովը),  հաճախ հայտարարում են, որ Վրաստանի վերջնական փլուզումը և մասնատումը ցանկալի է և անխուսափելի, դա հնարավորություն կտա Հայաստան-Ռուսաստան ընդհանուր սահմանի հայտնվելուն: Հաճախ է խոսվում նաև Վրաստանի ձեռքբերումների պատրանքային բնույթի մասին, իսկ այս ամենն ազդեցություն է գործում Վրաստանի նկատմամբ հայ ազգաբնակչության վերաբերմունքի վրա: Թերևս, ինչ խոսք, Ռուսաստանն այն միակ արտաքին ուժը չէ, որն ազդեցություն գործի Վրաստանի արտաքին քաղաքականության վրա, քանզի երկրի արևմտամետ  կողմնորոշումը բնականորեն պայմանավորում է նաև ուժեղ եվրոպական և ԱՄՆ-ի ազդեցության առկայությունը: Պարզ է, այն հայ-վրացական հարաբերությունների համար կիզակետային չէ, բայց բնական է, որ ազդեցություն է  գործում Վրաստանի քաղաքականության վրա՝ փափուկ ուժի, օրենսդրական մերձեցման կամ առևտրական համաձայնագրերի միջոցով: Թուրքիան որպես ամենախոշոր առևտրական գործընկերներից մեկը և տարանցիկ ապրանքաշրջանառության և ռազմական օգնության աղբյուր, նույնպես հանդիսանում է ևս մեկ ուժեղ ազդեցության լծակ, հիմնովին բարեկամական հարաբերությունը, թերևս, չի բացառում նաև նրա նկատմամբ անվստահության և զգուշության որոշակի չափաբաժինը: Բացի դրանից, Վրաստանի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն է գործում նաև այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվում է  Հայաստան-Ադրբեջան հակամարտության նկատմամբ հավասարակշռված  դիրքորոշման պահպանմանը:

Պարզ է, սրանցից բացի, գոյություն ունեն նաև բազում ներքին գործոններ: Առաջին հերթին այդպիսին է հասարակությունների փոխհարաբերությունը, ակնկալիքներն ու դժգոհությունները, որի հետ երկու կառավարությունները հարկադրված են հաշվի առնել: Լայն հասարակությանը առավել վշտացնում են անվտանգության, Ջավախեթի հայերի և մշակութային ժառանգության սեփականության հետ կապված հարցերը, քան մաքսային սակագները կամ բեռնափոխադրման կանոնները: Հենց այս թեմաները  շատերի համար ունեն հուզական հագեցվածություն, և հաճախ կատարվում է դրանց «սեկուրիտիզացիա»՝ արժեթղթավորում, ճիշտ այստեղ քաղաքացիական հասարակությունը, քաղաքագետները, թե լրատվամիջոցները հնարավորություն ունեն ազդեցություն գործելու հասարակական կարծիքի վրա, երբեմն հրահրելու դեպի առավել լարվածության և փոխադարձ անվստահության կողմը կամ, ընդհակառակը, օժանդակելու ներողամտությանը, բարյացակամությանը և համագործակցությանը: Իսկ կառավարություններն առավելապես ձգտում են հնարավորության սահմաններում լիցքաթափել լարվածությունը, միայն թե առանց այնպիսի վտանգավոր տպավորություններ ստեղծելու, որ իբրև նրանք դրանով զոհաբերում են ազգային շահերը:

Այդպիսով, չնայած ամեն տեսակ դիմադրությանը, երկու երկրների փոխհարաբերությունը բավականին բարեկամական է և ուղղված է դեպի համագործակցություն: Չնայած աշխարհաքաղաքական ուժերը  երկրներին իբրև թե մղում են հակառակ ուղղություններով՝ իրականում երկու հասարակությունները հիմնականում կողմնորոշված են դեպի եվրոպական մշակութային և ժողովրդավարական ավանդույթները, և շուտ թե ուշ նրանց ճանապարհները կխաչաձևվեն: Երկու երկրներում էլ բազմաքանակ են եվրոպականին հակված և  ժողովրդավարորեն  տրամադրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քաղաքական խմբերը, որոնց հաճախ ֆինանսավորում են Արևմուտքի հիմնադրամները, և որտեղ հաճախ գործում են վեստեռնացված (արևմտականացված) և Արևմուտքում կրթություն ստացած երիտասարդները: Հենց այդպիսի կազմակերպություններն են համատեղ նախագծերում և  համագործակցության այլ համաժողովներում ընդգրկված ամենահավանական գործընկերները և, որպես օրենք, նրանք միաժամանակ աջակցում են երկկողմ հարաբերություններում համագործակցության ոգու հաստատմանը: Չնայած նրան, որ Հայաստանում արևմտամետ գործունեությունը որոշակիորեն ավելի դժվարությունների է հանդիպում հզոր ռուսական ազդեցության պատճառով՝ ընդհանուր առմամբ այնտեղ նկատվում է  արևմտամետ կողմնորոշման ուժեղացում: Դրան օժանդակում է Հայաստանում գերակշռող ռուսական ազդեցության պատճառով երկրի ինքնիշխանության թուլացումից առաջացած դժգոհությունը, առավելապես  այն, որ նման ազդեցությունը երկրին բերում է առավել համեստ արդյունքներ: Դրան ավելացավ նաև զայրույթն այն բանից, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարում է առաջադեմ ռազմական սպառազինություն, ինչպես երևում է՝  Ղարաբաղի հակամարտության երկարաձգման նպատակով, քանզի ճիշտ սա է Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության հիմնական աղբյուրը, մասնավորապես  Գյումրի քաղաքում Ռուսաստանի ռազմաբազայի հետ կապված մի քանի ողբերգական սկանդալի ֆոնի վրա, և,  ի վերջո, այստեղ գործոն է հանդիսանում նաև Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքականության հարցերին:

Չնայած Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը տարբեր տնտեսական խմբերին առաջացնում է որոշակի մտահոգություն, սակայն այն ավելի ու ավելի է  ընկալվում որպես նոր հնարավորություն, որի մտածված կիրառման դեպքում երկու երկրների գործարար շրջանները կկարողանան համագործակցել երկու հսկայական շուկաներ դուրս գալու համար: Այսպիսի մոտեցումը հավանական է առաջ բերի ոչ միայն երկկողմ առևտրի աճ (այսօրվա դրությամբ դրա ծավալը բավականին համեստ է և մոտավորապես 400 ԱՄՆ դոլար),այլև դրան կհետևի նաև ներդրումային հոսքերի աճ և համատեղ ձեռնարկությունների բազմացում: Նորարարական մոտեցումները, ինչպիսիք են մասնագիտացված տնտեսական գոտիների ստեղծումը, միջազգային տուրիզմի  ոլորտում համագործակցությունը և  սահմանամերձ առևտրի զարգացումը, կօժանդակեն երկու երկրների տնտեսապես ակտիվ քաղաքացիների մերձեցմանը, միմյանց նկատմամբ հետաքրքրության և տեղեկացվածության աճին և երկկողմ հարաբերությունների խորացմանը: Նկատվում է ևս մեկ դրական միտում՝ երկու երկրների տարածաշրջանների միջև գործընկերային հարաբերությունների հաստատումը, ինչի լավ օրինակ է Աջարիայի և  հայկական Լոռիի միջև կնքված համաձայնությունը: Նկատվում է նաև, որ փորձ է արվում ստեղծել երկու երկրների նոր տնտեսական կոալիցիաներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի մասնակցությամբ[6]:

Բացի բիզնեսից և  առևտրից, գոյություն ունեն նաև այլ ոլորտներ, որտեղ նույնպես հնարավոր է համագործակցությունը, և այն արդեն նկատվում է: Այդպիսիք են, օրինակ, մշակութային, կրթական և գիտական փոխանակման ոլորտները: Քաղաքացիական հասարակական  կազմակերպությունները նույնպես շատ դեպքերում շահագրգռված են համատեղ աշխատանքի մեջ, թերևս առ այսօր նվազ են հնարավորությունները այնպիսի նշանակալից տեսադաշտերում համատեղ նախագծերի ֆինանսավորման համար, ինչպիսիք են, օրինակ, բնապահպանությունը՝ կենսաբազմազանության կրճատման, բնահողի  էրոզիայի, օդի աղտոտման և բնական լանդշաֆտների քայքայման ընդհանուր ֆոնի վրա, կամ՝ բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և մշակութային փոխանակման շրջանակներում համագործակցությունը: Եվ, այնուամենայնիվ, համագործակցությանն առաջին հերթին խոչընդոտում է երկու հասարակությունների՝ միմյանց նկատմամբ անարդարացիորեն նվազ հետաքրքրությունը, ինչը առանձնապես արտահայտված է Վրաստանում վերոնշյալ ժողովրդագրական և աշխարհագրական գործոնների հետևանքով, ինչպես նաև այս փաստի հետ կապված՝ միմյանց առավելապես սահմանափակ ճանաչումը՝ թեկուզ և հարևան երկրներում ընթացող սոցիալական և քաղաքական գործընթացների  առումով:

Ճիշտ է, այսօր նկատվում է  երկու երկրների միջև հարաբերությունների միանշանակ խորացում, սակայն համապատասխան ջանքերը հետևողական և բավարարաչափ կայուն չեն, դրանց պակասում է ռազմավարական մոտեցումը, և այն հաճախ վերածվում է առաջացած հիմնախնդիրների նկատմամբ սոսկ արձագանքի: Կառավարական մակարդակով ավելի  արդյունավետ մոտեցում կլիներ երկու երկրների համագործակցության միասնական ռազմավարության մշակումը և իրականացումը, որը կբանաձևեր նպատակները տարբեր ժամանակային հեռանկարում, կգնահատեր ապագա համագործակցության տեսադաշտերը և  նաև գոյություն ունեցող մարտահրավերները և  խոչընդոտները: Ցանկալի է, որ, զուգահեռաբար, քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, կրթական և հետազոտական ինստիտուտները, մասնագիտական և  բիզնես  ասոցիացիաները նույնպես  որոնեն ճանապարհներ,  թե շահերի ընդհանուր  ոլորտներում ինչպես կարելի է խորացնել համագործակցությունը, դրա ֆինանսավորումը, օպտիմալացումը և ինստիտուցիոնալացումը: Արևմտյան գործընկերների կողմից նման ջանքերին աջակցությունը և  օժանդակությունը  ծայրաստիճան կարևոր և արժեքավոր  կլիներ:

 

[1] Country comparison Armenia vs Georgia. https://countryeconomy.com/countries/compare/armenia/georgia

[3] Dominic K. Cagara. Unchallenged stereotypes blight Georgian–Armenian relations. Democracy & Freedom Watch, October 15, 2015

[4] ARF wants a sovereign Javakh. A1Plus, 6, 2004. http://en.a1plus.am/1471.html

[5] Ter-Petrosian Blames Georgia For Conflict With Russia. Azatutyun, August 21, 2008.  https://www.azatutyun.am/a/1596952.html

[6] Erik Davtyan. Armenia’s Regional Policy: New Cooperation with Georgia, Iran, and Turkmenistan? FPRI, August 8, 2017. https://www.fpri.org/article/2017/08/armenias-regional-policy-new-cooperation-georgia-iran-turkmenistan/