ՆԵՂԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ. ՎԵՐԱՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հետազոտությունն ի հայտ է բերում, թե ինչպես առաջադիմական քաղաքացիական հասարակության խմբերը դարձան հայկական հեղափոխության ավանգարդը՝ հանդես գալով իբրև ներշնչանք և օրինակ առավել լայն հանրային խմբերի համար՝ ժողովրդականացնելով դիմադրության տարբեր մեխանիզմներ և մեթոդներ։ Հեղափոխությունից անմիջապես հետո այս խմբերից որոշ անհատներ դարձան ժամանակավոր կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մաս և վերջերս՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով անցան Ազգային ժողով, մյուսները նախընտրեցին մնալ կառավարությունից դուրս և շարունակել իրենց աշխատանքն իբրև մարդու իրավունքների ջատագովներ ՔՀ հատվածում։ Այսպիսով՝ փոխակերպվել է ու ամենայն հավանականությամբ դեռ կշարունակի փոխվել ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական քարտեզը։ Վերլուծությունն ամփոփվում է քաղաքացիական հասարակության դերի և հարաբերության վերաբերյալ քաղաքականություններին առնչվող առաջարկներով և հետագա անելիքների նախանշմամբ։
Զեկույցը կառուցված է ժամանակագրական տրամաբանությամբ՝ առանձին, սակայն փոխկապված հոդվածների ձևով։ Վերլուծությունն իրականացվել է Սոցիոսկոպ ՀԿ-ի կողմից` Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: