Publications - Armenian

“The Aesthetics of Humanity” by Heinrich Boell

Հայնրիխ Բյոլ «Մարդկայինի էսթետիկա»

Գրքի հիմնական թեմաներն են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ճգնաժամի խնդիրները Գերմանիայում և քաղաքացիական դիրքորոշման կարևորությունը քաղաքական պայքարի համատեքստում։ Ընթերցողի ուշադրությունը հրավիրելով հետպատերազմյան քաղաքական և սոցիալական ճգնաժամի վրա՝ Բյոլն ընդծում է պատմական, քաղաքական և հանրային դերակատարումը այն հաղթահարելու գործում։ Անդրադառնալով քաղաքացիական դիրքորոշմանը՝ Բյոլը կարևորում է խնդիրների մասին բարձրաձայնելը և միջամտելը՝ համարելով այն հասարակության յուրաքանչյուր անդամի պարտքը։

1989 թ. հայկական սամիզդատում Ռուսաստանի հանդեպ նոր խոսույթի ձևավորումը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում

Հետազոտության նպատակն է վերլուծել ուշ խորհրդային ժամանակաշրջանի հայկական սամիզդատ մամուլի առանձնահատկությունները և ուսումնասիրել դրանում ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերությունները: 

Կոմկուսի «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթի փոխակերպումները 1989-ին

Խորհրդային Հայաստանում ութսունականների վերջում ստեղծվել էր մի կողմից` գորբաչովյան դեմոկրատիզացիայով ու հրապարակայնությամբ, մյուս կողմից` 1988 թվականից ծավալվող ազգային շարժմամբ պայմանավորված նոր քաղաքական իրավիճակ, որին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պիտի ադապտացվեր։ 

Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ

Ժողովածուի յոթ տեքստերը ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան աշխատհի փորձառությունների շուրջ խոսակցություններ են. օրինակ՝ Բաթլերից մինչև Թրին ՄինՀա: Այդ աշխատանքների թարգմությանը զուգահեռ կազմվել է անգլերեն հայերեն ֆեմինիստական թարգմանության փոքրիկ բառարան՝ մոտ 150 բառ:

ՆԵՂԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ. ՎԵՐԱՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հետազոտությունն ի հայտ է բերո­ւմ, թե ինչպես առաջադիմական քաղաքացիական հասարակության խմբերը դարձան հայկական հեղափոխության ավանգարդը՝ հանդես գալով իբրև ներշնչանք և օրինակ առավել լայն հանրային խմբերի համար՝ ժողովրդականացնելով դիմադրության տարբեր մեխանիզմ­ներ և մեթոդներ։