Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ

Read in English

ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ

Ինչու՞ է գերմանական քաղաքական հիմնադրամը հայերենով հրապարակում ֆեմինիստական տեսության այս համառոտ ժողովածուն։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը քաղաքական կանաչների շարժման մաս է, որն աշխարհով մեկ զարգացել է ի պատասխան սոցիալիզմի, ազատականության և պահպանողականության ավանդական քաղաքականության։ Մեր հիմնական աշխատանքային ոլորտներն են բնապահպանությունն ու կայուն զարգացումը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ինքնորոշումն ու արդարությունը։ Մենք առանձնակի ենք կարևորում գենդերային ժողովրդավարությունը, որը ենթադրում է սոցիալական ազատագրում և կանանց ու տղամարդկանց իրավահավասարություն։ Մենք հավասարապես կարևորում ենք նաև մշակութային և էթնիկ փոքրամասնությունների իրավահավասարությունը և ներգաղթյալների քաղաքական իրավունքների իրացումը։ Եվ իհարկե հավատարիմ ենք ոչ բռնի և նախաձեռնողական խաղարարար քաղաքականությանը։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը գործում է 2003 թվականից։ Այն Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում սատարում է ժողովրդավարության և արդար սոցիալական ու քաղաքական համակարգերի ստեղծմանն ու կայացմանը։ Գենդերային ժողովրդավարությունը մեր հիմնարար սկզբունքներից է։ Գենդերային ժողովրդավարության մեր քաղաքականությունը նպատակաուղղված է համընդգրկուն ժողովրդավարության, ներառական, մասնակցային համակարգի կառուցմանը, որը լիարժեք հարգանք կապահովի բոլոր քաղաքացիների քաղաքացիական և մարդու իրավունքների նկատմամբ։ Ճանաչելով, որ գենդերը առանցքային գործոն է հասարակությունների ձևավորման գործում՝ մենք փորձում ենք խրախուսել մի մշակույթ, որի համար բոլոր մակարդակներում առաջնահերթություն են գենդերային ժողովրդավարության արժեքներն ու պրակտիկաները։

Մենք համոզված ենք, որ կենսական նշանակություն ունի ֆեմինիզմի մասին գիտելիքի խրախուսումն ու իրազեկումը՝ դրա ողջ հարստությամբ ու ամբողջականությամբ՝ որպես փիլիսոփայություն, տեսություն, գաղափարաբանություն և քաղաքական շարժում։ Մենք պետք է սովորենք ոչ միայն զուտ ֆեմինիզմի դժվարին ազատարար պայքարի և նշանակալից հաղթանակների մասին, այլև նրանում եղած ներքին քննարկումների, կոնֆլիկտների և հակասությունների մասին։

Այս գիրքը բաղկացած է յոթ առանցքային աշխատանքներից, որոնք վերաբերում են 1980-ականների ֆեմինիստական տեսությանը․ հոդվածներն ընտրելիս նպատակ ենք ունեցել գրքի բանավեճը կամրջել ֆեմինիստական մտքի զարգացման տրամաբանության մեջ․

  • Յուդիթ Բաթլեր «Սեռը և գենդերը Սիմոն դը Բովուարի «Երկրորդ սեռը» աշխատությունում»,
  • Ադրիեն Րիչ «Պարտադիր տարասեռականություն»,
  • Սինթիա Էնլոու «Ֆեմինիզմ և միլիտարիզմ»,
  • Գայատրի Սպիվակ « Կարո՞ղ է ենթադասը խոսել»,
  • Չանդրա Մոհանտի «Արևմուտքի հայացքի ներքո»,
  • Թրին Թ․ Մին-հա «Բնիկապաշտության լեզուն»,
  • Դոննա Հարաուեյ «Կիբորգյան մանիֆեստ»։

Ժողովածուն ցույց է տալիս, որ միանշանակ չեն այն հարցերի, խնդիրների և բանավեճերի պատասխանները, որ բնորոշ են ֆեմինիզմին։ Որպես հրատարակողներ, մենք կուզենայինք, որ հայաստանցի ընթերցողի համար այս գիրքը բացահայտեր նոր տեսական և հայեցակարգային մոտեցումներ՝ միաժամանակ ավելի մեծ հետաքրքրություն ու հետաքրքրասիրություն արթնացնելով քննարկվող թեմաների նկատմամբ և հնարավորությունների պատուհան բացելով այնպիսի հարցերի քննարկումների համար, որ նախկինում հազվադեպ են խնդրականացվել կամ ընդհանրապես չեն խնդրականացվել։

Product details
Date of Publication
2018
Publisher
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ
Number of Pages
374
Licence
All rights reserved
Language of publication
Հայերեն
ISBN / DOI
978-9941-802-41-6