Հայնրիխ Բյոլ «Մարդկայինի էսթետիկա»
Սույն հրատարակությունը ներառում է Հայնրիխ Բյոլի քաղաքական էսսեների հայերեն թարգմանությունները։
Ժողովածուում տեղ գտած ստեղծագործությունները գրվել են 1950-1980-ական թթ․-ին։ Էսսեներն առաջին անգամ թարգմանվել են անմիջականորեն գերմաներեն բնագրերից (թարգմանիչ՝ Գայանե Գինոյան)։
Գրքի հիմնական թեմաներն են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ճգնաժամի խնդիրները Գերմանիայում և քաղաքացիական դիրքորոշման կարևորությունը քաղաքական պայքարի համատեքստում։ Ընթերցողի ուշադրությունը հրավիրելով հետպատերազմյան քաղաքական և սոցիալական ճգնաժամի վրա՝ Բյոլն ընդծում է պատմական, քաղաքական և հանրային դերակատարումը այն հաղթահարելու գործում։ Անդրադառնալով քաղաքացիական դիրքորոշմանը՝ Բյոլը կարևորում է խնդիրների մասին բարձրաձայնելը և միջամտելը՝ համարելով այն հասարակության յուրաքանչյուր անդամի պարտքը։
Product details
Table of contents
Ներածություն
Առաջաբան
1. Ֆրանկֆուրտյան դասախոսություններ (1964)
2. Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է․ նախաբան «Որքան ձախակողմյան կարող են լինել լրագրողները» գրքի համար (1972)
3. Պրահա․ այո՞, թե՞ ոչ (1973)
4. Միջամտությունը ցանկալի է (1973)
5. Լեզուն՝ որպես ազատության ապաստան․ ելույթ՝ արտասանված 1959 թվականի հունվարի 24-ին Վուփերթալ քաղաքի Էդուարդ ֆոն դեր Հայդտի մրցանակը ստանալու առթիվ
6. Փորձ պոեզիայի բանականության մասին․ Նոբելյան բանախոսություն․ ընթերցվել է 1973 թ․ մայիսի 2-ին Ստոկհոլմում