ԼԳԲՏԻ համերաշխության ցանցն ամփոփում է Հայաստանում իր ծրագրային ակտիվ փուլը 2017-ի սեպտեմբերի 28-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակն իր գործընկերների՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) և «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունների հետ միասին անցկացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող` «Հայաստանում և Վրաստանում ԼԳԲՏԻ անձանց համար համերաշխության ցանց» ծրագրի շահառուների ամփոփ հանդիպումը։ Ծրագիրը Հարավային Կովկասի երկու երկրներում իրականացվում էր 2015-ից ի վեր: