Հայնրիխ Բյոլ հիմնադրամը «Կանաչ» վերլուծական կենտրոն է և միջազգային քաղաքականության ցանց։

Մեր հիմնական նպատակն է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովրդավարացման գործընթացին։ Մենք խրախուսում ենք գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, սոցիալական և բնապահպանական արդարությունը։

Մեր գործընկերների հետ համատեղ մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք միտված են զարգացնելու ժողովրդավարական քաղաքական մշակույթը և բանավեճի ասպարեզ բացելու քաղաքացիական հասարակության, գենդերային ժողովրդավարության ու բնապահպանական փոխակերպման շուրջ։

Մենք հարթակ ենք տրամադրում հիշողության քաղաքականության, սովետական և հետսովետական պատմության վերաբերյալ երկխոսելու և բազմազան կարծիքներ հայտնելու համար՝ այդ հարցերը դարձնելով հանրային լայն քննարկման առարկա։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի համար առանցքային է քաղաքացիական հասարակության զորեղացումը ժողովրդավարության զարգացման խոչընդոտները և հայ հասարակության մեջ առկա բևեռացումը հաղթահարելու նպատակով։