Քաղաքացիական Հռչակագիր

Քաղաքացիական Հռչակագիր

Creator: civiccharter.org. All rights reserved.

Քաղաքացիական Հռչակագիր

Հասարակական կյանքին մասնակցության համաշխարհային սկզբունքներ

Մենք` մարդիկ, իրավունք ունենք հասարակական կյանքի զարգազմանը մասնակցելուն

Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամբողջ աշխարհում շարունակաբար ավելի հաճախ են ոտնահարվում: Շարունակաբար ավելի մեծ թվով երկրներում են մարդիկ և կազմակերպությունները դաժանագույն սահմանափակումների հանդիպում և զրկվում հասարակական կյանքի մասնակցության իրենց իրավունքից: Ակտիվիստներին ահաբեկում, դատում, բանտարկում, խոշտանգում և սպանում են: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ օրինական հիմքերով բնականոն աշխատանքը խոչընդոտվում է, նրանք զրկվում են ֆինանսավորման աղբյուրներից, նրանց արգելվում է գործել  և ստիպում են լուծարվել: Հանրային որոշումների կայացման գործընթացներին մարդկանց մասնակցության հնարավոր ուղիները գնալով սահմանափակվում են և փակվում:

Այնուամենայնիվ, եթե մարդիկ չշարունակեն պայքարել իրենց իրավունքների և մասնակցության համար, աշխարհն ի վիճակի չի լինի հաղթահարելու ներկայումս իր առջև ծառացած ամենասահմռկեցուցիչ մարտահրավերները՝ կայուն տեմպերով աճող աղքատությունը, անհավասարությունը և կլիմայի փոփոխությունը:

Մարդկանց անհատական և խմբային մասնակցությունը կյանքի է կոչում և իմաստավորում ժողովրդավարությունը: Այս մասնակցությունը կենսարար նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության, զարգացման, արդար, հավասար և խաղաղ հասարակություններ ձևավորելու գործում: Այսպիսի մասնակցությունն արդեն իսկ պարտադրում է ցանկացած իշխանության դիրքից հանդես եկողների հանրային հաշվետվողականություն՝ հանուն ընդհանուր շահի:

Մենք մերժում ենք հանրային մասնակցության ճնշման ցանկացած փորձ՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ համայնքներում, երկրներում և մեր ընդհանուր մոլորակում:

Քաղաքացիական հռչակագիրը շրջանակում է հասարակական կյանքին մարդկանց մասնակցության համաշխարհային սկզբունքները

Քաղաքացիական հռչակագիրը հիմնվում է մեր ընդհանուր հումանիստական արժեքների վրա և բխում է աշխարհում ընդունված ազատություններից և սկզբունքներից: Մարդկանց մասնակցության համար այս հռչակագրի սահմանած սկզբունքները բխում են արդեն գոյություն ունեցող միջազգային իրավունքի նորմերից և համաձայնագրերից:

Այս հռչակագրի ընդունումը և կատարումը համապարտադիր է բոլոր կառավարությունների, հանրային կառավարման բոլոր մակարդակների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության կառույցների համար ամբողջ աշխարհում:

Մենք՝մարդիկ, ունենք հետևյալ իրավունքները, որոնք պետք է հարգել, պաշտպանել, խրախուսել և ամբողջությամբ կիրառել ամենուր՝ առանց որևէ խտրականության

  1. Արտահայտման ազատություն - բոլորը  կարող են խոսել, քննարկել և ջատագովել իրենց մտքերը և տեսակետները, աջակցել այլոց մտքերին կամ անհամաձայնություն հայտնել դրանց
  2. Տեղեկատվության ազատություն –  ցանկացած հանրային տեղեկատվություն հեշտ հասանելի է յուրաքանչյուրին և տրվում է ճիշտ ժամանակին
  3. Հավաքների ազատությունյուրաքանչյուր ոք ազատ է այլոց հետ կազմել խաղաղ միավորումներ՝ հանուն ընդհանուր նպատակների և գաղափարների
  4. Միավորումների ազատությունյուրաքանչյուր ոք ազատ է  ոչ բռնի մեթոդներով կազմել միավորումներ, միանալ կամ աջակցել կազմակերպությունների՝  հանուն ընդհանուր նպատակի:

Այս իրավունքների լիարժեք իրացման նպատակով պարտադիր են հետևյալ երաշխիքները

  1. Արդյունավետ մասնակցությունՄարդիկ և կազմակերպությունները կարող են անխոչընդոտ մասնակցել և ազդել հանրային քաղաքականության վրա՝ տեղական, պետական, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում
  2. Ֆինանսական աջակցությունմարդիկ և կազմակերպությունները կարող են անարգել ունենալ և ստանալ ֆինանսական աջակցություն իրենց երկրից և դրսից
  3. Համագործակցության հնարավորություններմարդիկ  և կազմակերպությունները կարող են անարգել կազմել տեղական և միջազգային երկխոսություններ և տարատեսակ համագործակցություններ 

Այս իրավունքներն օրինական են և կարող են իրացվել , եթե դրանք  չեն սահմանափակում այլոց իրավունքներըչեն առաջացնում ատելություն, խտրականություն, ագրեսիա կամ բռնություն:

Մարդկանց, իրենց կառավարությունների և հանրային ինստիտուտների միջև առավելագույն փոխշահավետ համագործակցության նպատակով պետք է պահպանվեն հետևյալ սկզբունքները

  1. Պաշտպանության պարտավորություն Յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է ապահովել իր տարածքում գտնվող մարդկանց և կազմակերպությունների անարգել մասնակցությունը, որը զերծ է բռնաճնշումներից, խոշտանգումներից կամ կյանքի սպառնալիքներից և խմբային պատասխանատվության չենթարկել իրենց հիմնարար իրավունքները օրինական ճանապարհով իրացնելու համար:
  2. Անհրաժեշտ միջավայրի ապահովությունյուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել օրենսդիր, վարչական կամ այլ միջոցներ՝ պաշտպանելու, խրախուսելու և իրացնելու այս հռչակագրում նշված իրավունքները, համապատախական քննություն սկսել անհատների և կազմակերպությունների վրա հարձակումների դեպքերին և կասկածյալ բռարարներին պատասխանատվության ենթարկել տեղական և միջազգային արդարության սկզունքներին  համապատասխան
  3. Հանրային հաշվետվողականությունԿառավարությունը, բիզնեսը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաշվետու են հանրությանը: 

Մեր անհատական և խմբային պատասխանատվությունը

Ամբողջ աշխարհով մեկ մարդիկ և կազմակերպությունները ձգտում են արդարության և արժանապատվության: Նրանց այս մասնակցությունը մեզ հնարավորություն է տալիս մեր այս մարտահրավերները հաղթահարել խմբով: Անկախ նրանից՝ մենք կառավարության անդամ ենք, բիզնեսի, թե քաղաքացիական հասարակության, մեր խմբային պատասխանատվությունն է ապահովել և աջակցել խաղաղ, արդար և կայուն ապագա մեր բոլոր համար:

Որպես ստորագրյալներ

  • Մենք պահանջում ենք բոլոր կառավարություններից և պետական ինստիտուտներից հարգել, պաշտպանել, խրախուսել և ամբողջությամբ իրականացել բոլոր միջազգային համաձայնագրերը և պայմանագրերը, որոնցով ամրագրվում են մարդկանց մասնակցության իրավունքները և մենք նաև կոչ ենք անում բիզնեսին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, միջազգային ինստիտուտներին և այլ դերակատարներին համապատախանաբար առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով:
  • Մենք պարտավորվում ենք պաշպանել այս Հռչակագրով ամրագրված իրավունքների իրացման պաշտպանությունը:
  • Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր մարդկանց, որոնց  մասնակցելու իրավունքը իրենց համայնքների զարգազմանը խոչընդոտվում է:

Related Content

  • სამოქალაქო ქარტია

    ადამიანის უფლებები და ფუნდამენტური თავისუფლებები უფრო და უფრო ხშირად ირღვევა მსოფლიოში. ასევე იზრდება იმ ქვეყნების რაოდენობა, სადაც ხალხი და მათი ორგანიზაციები აწყდებიან მკაცრ შეზღუდვებს და წართმეული აქვთ უფლება, რომ მონაწილეობა მიიღონ თავიანთი საზოგადოებების ჩამოყალიბებაში. ხშირია აქტივისტების დევნა, დაშინება, სისხლის სამართლებრივ პასუხისგებაში მიცემა, დაპატიმრება, წამება და მკვლელობა.

ახალი კომენტარის დამატება