Երևանում ներկայացվեց Հոմո/բի/տրանսֆոբիայի դեմ պայքարի համապարփակ ռազմավարություն

Კითხვის დრო: 3 წუთი

2016թ դեկտեմբերի 2-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամը իր hայաստանյան գործընկերներ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի և Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի հետ համատեղ ներկայացրեց ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված փաստաթուղթ՝ “Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների իրացման համապարփակ ռազմավարություն”: Ռազմավարությունը  ստեղծվել է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի և Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում արված առաջարկությունների հիման վրա: Այդ երկու աննախադեպ հետազոտությունները ուսումնասիրել են Հայաստանում հոմո/բի/տրանս անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը և  երկրում ԼԳԲՏԻ անձանց իրավական կարգավիճակը:

Ռազմավարության մշակմանը մասնակցել են շահառուների տարբեր խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, աշխատանքային հանդիպումներին մասնակցել են ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, դիվանագիտական կառույցներից, լրատվամիջոցներից, ՄԻՊ գրասենյակից: Ռազմավարության մշակման ընթացքում մասնակցել է նաև ԼԳԲՏԻ համայնքը, որը կարևոր դեր ուներ ողջ գործընթացում՝ առավել արդունավետ թիրախավորելու ռազմավարությունը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության և համայնքի՝ հասարակությանը և հանրային կյանքին լիարժեք ինտեգրման համար:

 

Welcome remarks at the presentation of the strategy document

Ռազմավարությունը կազմվել է մարդու իրավունքների իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնայի կողմից և ունի ուղեցուցներ հատուկ կամ ընդհանուր աշխատանքային խմբերի կազմման համար՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարցեր քննարկելու նպատակով: Հիմնական հարցերի թվում են պայքար ատելության կոչերի և հանցագործությունների դեմ, աշխատանք տնտեսական հզորացման, իրավական աջակցության, սոցիալական կրթության և ԼԳԲՏԻ համայնքի համախմբման համար:  Հարցերի լուծման համար առաջարկվել է խմբային աշխատանքային ձևաչափը՝ առավել համախմբելու ուժերը՝ Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու համար:

 

Armen Aghajanov of PINK Armenia gives a presentation of the study of homo/bi/transphobic societal attitudes in Armenia

 

Lida Minasyan of Society Without Violence speaks about the assessment of the legal situation of LGBTI persons in Armenia

Քննարկման պաշտոնական բացումը եղավ Աննա Նեմսիցվերիձե-Դանիելսի կողմից, ով համակարգում է ԵՄ-ի կողմից ֆինանսավովող այս եռամյա ծրագիրը: Նա ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղվածությունը, որը զուգահեռ իրականացվում է Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև ներկայացրեց Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ տարածաշրջանային գրասենյակի աշխատանքային առաջնահերթ ոլորտները: Հայաստանում ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության հարցերով աշխատակից Լինե Ուրբանը շարունակեց շեշտելով ԵՄ-ի համար Հայաստանում մարդու իրավունքների զարգացմանն և պաշտպանությանն ուղղված աջակցության կարևորությունը, նշեց Հայաստանի կառավարության և ԵՄ-ի միջև մի շարք կարևոր պայմանավորվածությունների մասին, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքների իրացման մոնիտորինգին ուղղված ապագա ծրագրերը:

 

Gabriel Armas-Cardona, the author of the document, gives a detailed breakdown of the LGBTI rights strategy

Քննարկումը շարունակեցին Արմեն Աղաջանովը և Լիդա Մինասյանը, որոնք ներկայացրեցին վերոնշյալ երկու հետազոտությունները՝ ավելի մանրամասն անդրադառնալով հետազոտությունների արդյունքներին:  Այնուհետև Գաբրիել Արմաս-Կարդոնան, ռազմավարության հեղինակը, մանրամասն խոսեց ռազմավարության կառուցվածքի, նպատակի, հնարավորությունների և ակնկալվող քայլերի մասին, որոնք ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտանությանն ուղղված հարցեր կբարձրացնեն:

 

Post-presentation Q&A facilitated by Hovhannes Madoyan

Քննարկումը ավարտվեց հարց ու պատասխանով, որը վարեց Հյուման Ռայթս Հաուս Երևանի նախագահող Հովհաննես Մադոյանը: Մասնակիցները հետաքրքրված էին, թե ինչպես կարող են միանալ և մասնակցել աշխատանքային խմբերին, քանի որ ըստ ռազմավարության ցանկացած հետաքրքրված կողմ կարող է դիմել և մասնակցել:

Չնայած անվտանգության հետ կապված մտահոգություններին, միջոցառումը անցավ հիմնականում առանց միջադեպերի: Կարևոր է նշել, որ  Հայնրիխ Բյոլ հիմնադրամի խնդրանքով ՀՀ Ոստիկանությունը ոստիկանների ներկայություն էր ապահովել միջոցառման վայրում, որոնք կանխեցին միջոցառման դահլիճ մտնելու չարտոնված որոշ փորձեր:

Ռազմավարության ներկայացումից հետո ծրագրային թիմը կոնկրետ քայլեր՝ գործողությունների ծրագիր կմշակի ռազմավարության  և համագործակցության առաջարկ կուղարկի ՀՀ իշխանություններին և հարցին առնչվող մի շարք կազմակերպությունների և անհատների՝ մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով:

 

Attendees of the LGBTI rights strategy presentation in Yerevan

Երկու հետազոտությունները, ինչպես նաև ռազմավարությունը իրականացվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրում, որը զուգահեռ իրականացվում է երկու երկրներում: Մանրամասների համար այցելել Սոլիդարության ցանց ԼԳԲՏԻ համար Հայաստանում և Վրաստանում: