1989 թ. հայկական սամիզդատում Ռուսաստանի հանդեպ նոր խոսույթի ձևավորումը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում
Հետազոտության նպատակն է վերլուծել ուշ խորհրդային ժամանակաշրջանի հայկական սամիզդատ մամուլի առանձնահատկությունները և ուսումնասիրել դրանում ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերությունները: 1986 թվականին ԽՍՀՄ-ում ընդունված «Գլասնոստ» (հրապարակայնություն) օրենքը և Ղարաբաղյան հակամարտության աստիճանական սրումը հանգեցրին նրան, որ կարճ ժամանակահատվածում հայ այլախոհական մամուլում լայն տարածում ստացան ազգայնական, հակաադրբեջանական և հակառուսական տրամադրությունները։ Պետք է նշել, որ սա ներքևից վերև ուղղված շարժում էր, քանի որ Խորհրդային Միության պաշտոնական մամուլը ամեն կերպ շրջանցում էր ազգային բովանդակություն ունեցող հարցերը՝ հավատարիմ մնալով «ազգերի բարեկամության» քաղաքականությանը:
Բանալի բառեր․ այլախոհական գրականություն, սամիզդատ (ինքնահրատ), անկախ մամուլ, ազգային ինքնագիտակցություն։