Հետազոտության նպատակն է վերլուծել ուշ խորհրդային ժամանակաշրջանի հայկական սամիզդատ մամուլի առանձնահատկությունները և ուսումնասիրել դրանում ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերությունները:
Խորհրդային Հայաստանում ութսունականների վերջում ստեղծվել էր մի կողմից` գորբաչովյան դեմոկրատիզացիայով ու հրապարակայնությամբ, մյուս կողմից` 1988 թվականից ծավալվող ազգային շարժմամբ պայմանավորված նոր քաղաքական իրավիճակ, որին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պիտի ադապտացվեր։