Կոմկուսի «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթի փոխակերպումները 1989-ին

Խորհրդային Հայաստանում ութսունականների վերջում ստեղծվել էր մի կողմից` գորբաչովյան դեմոկրատիզացիայով ու հրապարակայնությամբ, մյուս կողմից` 1988 թվականից ծավալվող ազգային շարժմամբ պայմանավորված նոր քաղաքական իրավիճակ, որին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պիտի ադապտացվեր։ Անցումային այս շրջանում կոմունիստական կազմակերպությունների ուսումնասիրությունը կարող է օգնել ավելի լավ հասկանալ հետխորհրդային շրջանում կուսակցության զարգացման խորքային պատճառները։ Հոդվածը Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթի՝ «Սովետական Հայաստանի» օրինակով դիտարկում է կուսակցական կազմակերպության կառուցվածքային և գաղափարական փոխակերպումների ձևերը։ Հենվելով դաշտային աշխատանքի ընթացքում գրանցված բանավոր պատմությունների վրա, ինչպես նաև հաշվի առնելով պաշտոնաթերթի հիմնականում 1989 թ․ հրապարակումներն ու կուսակցական արխիվի նյութերը՝ աշխատանքում քննարկվում են կուսակցաթերթի կադրային քաղաքականության, գործառույթների և գրաքննության քաղաքականության խնդիրները։ Փոխվող իրականությանն ի պատասխան՝ կուսակցության ամենաակնառու արձագանքը կադրային նոր քաղաքականությամբ կուսակցության «վերակառուցումն» է։ Նվազ վերահսկվող պայմաններում 1989 թ․ վերջից հրավիրված թերթի նոր խմբագիրը փորձում է գտնել ձևեր՝ արդիական խնդիրները արտացոլելու համար։ Կուսակցական «հորինված» իրականությունն ու իրական պահանջները, սակայն, միմյանց բացարձակ անհաղորդ էին, և ներքևից եկող անձնական նախաձեռնողականությունը սահմանափակվում էր կուսակցության անխախտ համակարգով։

 

Read in English

Product details
Date of Publication
June, 2019
Publisher
Heinrich Boell Stiftung Tbilisi Office - South Caucasus Region
Number of Pages
26
Licence
All rights reserved
Language of publication
Armenian