Հայնրիխ Բյոլ հիմնադրամի գրասենյակը հրավիրում է մասնակցելու ԱՌՑԱՆՑ Կանաչ Ակադեմիա 2020-ին

Պետությունը և հասարակությունը Covid19-ի ժամանակ

11-15 նոյեմբերի, 2020

2020 թ. ծրագրի մասին

Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակն ամբողջ աշխարհում՝ Կանաչ Ակադեմիան այն լավագույն հարթակն է, որտեղ կարող ենք քննադատորեն արծարծել Հարավային Կովկասի հանրապետություններում կորոնավիրուսի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Կանաչ Ակադեմիան կանդրադառնա թեմայի շուրջ առկա կարևորագույն քննարկումներին և քննադատական վերլուծություններին։ Հրավիրյալ փորձագետները, հասարակական և քաղաքական վերլուծաբանները կներկայացնեն իրենց տեսլականները՝ այսրկովկասյան հանրապետություններում ծառացած տնտեսական և սոցիալական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:

Կորոնավիրուսի հետևանքով հասարակության մեջ ակտիվացել են քննարկումները սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների՝ առողջապահական համակարգի, աշխատանքային և կացարանային խնդիրների, հանրային տարածքների և այլնի վերաբերյալ։ Բարձրաձայնվում է այդ խնդիրների լուծման համար պետական և կոլեկտիվ գործողությունների դերը վերանայելու կարևորությունը:

Վրաստանում և Հայաստանում առավել խոցելի խմբերը երբեք այսքան տեսանելի չեն եղել, որքան հիմա. 1. անօթևան կամ պարտքերի ու վտարման հետևանքով կացարանից զրկված մարդիկ; 2. սպասարկման ոլորտում առանց որևէ գրանցման աշխատող մարդիկ; 3. աշխատանքային միգրանտներ, որոնց դրամական փոխանցումները ԽՍՀՄ փլուզումից ի վեր աղքատությունից փրկել են հազարավոր տնային տնտեսություններ; 4. խնամքի ոլորտում աշխատող մարդիկ (ինչպես վճարովի, այնպես էլ չվճարվող հիմունքներով), որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել համաճարակի ժամանակ; 5. փոքր ձեռնարկատերեր (ներառյալ զբոսաշրջության ոլորտը, որը վերջին տարիներին Վրաստանի կառավարության ուղենշած տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից է); 6. ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք և ԼԳԲՏ համայնքի անդամներ:

Ընթացիկ քննարկումներն առ այն, թե ինչպիսին պետք է լինի կառավարության տնտեսական քաղաքականությունը ճգնաժամից հետո` նվազագույն տնտեսական աճը վերականգնելու ուղղությամբ, տեղ են թողնում հիմնարար մտորումների և քննարկումների: Վրաստանի կառավարությունն ավելի ագրեսիվ տնտեսական աճի վերաբերյալ հայտարարություններ է անում՝ կարևորելով Վրաստանի տարբեր շրջաններում առավել հակասական ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, որոնք երկար ժամանակ բողոքարկվում էին տեղի բնակչության կողմից՝ սոցիալական և շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների պատճառով: Այս մոտեցումը կազդի այն քաղաքների վրա, որոնցում, հակառակ որոշ մասնավոր նախագծերի դեմ քաղաքացիական նոր շարժումների, քաղաքապետարանները որոշումներ են կայացնում հօգուտ մասնավոր կառուցապատողների, այլ ոչ թե ի նպաստ քաղաքի իրական կարիքների և այնտեղ ապրող մարդկանց:

Նշված խնդիրները նույնքան արդիական են նաև Հայաստանի համար: Կառավարությունը կանխատեսում էր տնտեսական աճի տեմպի կտրուկ անկում, որին երկիրը հասել էր 2019-ին: Ճգնաժամն անդրադարձավ արտահանման և ներմուծման վրա հիմնված արդյունաբերական ոլորտների և օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա։ Սակայն ճգնաժամի ազդեցությունն այս ոլորտների վրա ավելի քիչ է, քան զբոսաշրջության ոլորտի և անհատական դրամական փոխանցումների վրա: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նշված իրավիճակը պետք է ընկալվի ոչ թե որպես ողբերգություն, այլ իբրև նոր հնարավորություն` Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ փոխելու և տնտեսական հեղափոխության օրակարգն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Կանաչ Ակադեմիա 2020-ը նպատակ ունի անդրադառնալու վերը նշված համաշխարհային, ազգային և տեղական գործընթացներին երեք հիմնական թեմատիկ ուղղությունների միջոցով.

  1. Կորոնավիրուսը և դրա համաշխարհային ու տեղական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցությունը;
  2. Քաղաքաշինական զարգացումները հիմնական շեշտը դրվելու է պետության դերի, բնակարանաշինության և ջենթրիֆիկացիայի վրա;
  3. Էմանսիպատոր համայնքների ձևավորումը, ինքնակազմակերպումը ռեգիոնալ համատեքստում։

Դրանից զատ, «Կանաչ ակադեմիա 2020»-ի ընթացքում առանձնակի շեշտադրվելու են գործնական աշխատանոցները: Մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու և մասնակցելու հետևյալ աշխատանոցներից մեկին.

  1. Քարոզարշավների և քաղաքացիական ակտիվիզմի (campaigning) իրականացման գործնական աշխատանոց;
  2. Ֆեմինիստական ուղղվածությամբ հետազոտությունների իրականացման աշխատանոց;
  3. Բանավոր պատմության (Story telling) աշխատանոց

Կանաչ Ակադեմիա 2020-ի մեծ մասը տեղի կունենա վիրտուալ տարածքում: Այդուհանդերձ, եթե տարածաշրջանում համաճարակային իրավիճակը թույլ տա, Ակադեմիայի որոշ հատվածներ (էքսկուրսիաներ և աշխատանոցներ) կարող են իրականացվել ֆիզիկական տարածքում:

Դիմելու համար պահանջվող չափանիշներն են.

  • Հայաստանում և Վրաստանում քաղաքացիական գործունեությամբ զբաղվող երիտասարդ լրագրողներ, հետազոտողներ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, որոնք հետաքրքրված են «Կանաչ» քաղաքականությամբ;
  • Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, որոնք ծնվել են 1990-2000 թթ և մշտապես բնակվում են տարածաշրջանում;
  • Անգլերենի ազատ տիրապետումը ցանկալի է;
  • Դիմորդները պարտադիր չէ, որ անդամ լինեն որևէ հաստատության կամ կազմակերպության։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 18։

Դիմելու կարգը

Դիմումի հայտը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը

  1. Լրացված հայտադիմումը, ներբեռնել այստեղից՝ (Ստորև կարող եք ներբեռնել «Կանաչ ակադեմիայի» հայտը։
  2. Համառոտ ինքնակենսագրականը (CV):

 

Փաստաթղթերը պետք է լրացված լինեն հայերեն (ՀՀ քաղաքացիների համար), վրացերեն (Վրաստանի քաղաքացիների համար) կամ անգլերեն։ Հայտը անհրաժեշտ է ուղարկել info@ge.boell.org էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով Green Academy 2020.

Կազմակերպիչները կարող են որոշել հարցազրույցի հրավիրել ընտրված մասնակիցներին:

Կանաչ Ակադեմիայի նախորդ ամառային դպրոցների և մեր ցանցի վերաբրյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ՝

https://ge.boell.org/en/green-academy (անգլերեն)

https://ge.boell.org/ka/mcvane-akademia (վրացերեն)։