Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության սկզբունքային բացերն ու իրավական հիմնախնդիրները
Հայաստանի կառավարությունը 2022 թվականին մեկնարկեց երկրի սոցիալ-բնապահպանական և տնտեսական զարգացման համար ուղենիշային համարվող մի փաստաթղթի՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընդունման գործընթաց[1]։ Քաղաքական և սոցիալական ներկայիս ծայրահեղ լարվածության պայմաններում այդ գործընթացը կարծես թե դուրս է մնացել հանրային հետաքրքրությունների տիրույթից, որն էլ փաստաթուղթը մշակողների համար կանաչ լույս է վառել բազմաթիվ վիճահարույց մոտեցումներ ներառելու համար։ Այս հետազոտության շրջանակներում ներկայացված են Հանքարդյունաբերության ռազմավարության տեքստում տեղ գտած բնապահպանական և իրավական այն խնդիրները, որոնք անընդունելի են կամ մանրակրկիտ վերանայման կարիք ունեն։ Հետազոտությամբ ներկայացված են նաև այն սկզբունքային բացերը, որոնք շրջանցվել են, սակայն անպայման պետք է տեղ գտնեն նշված ռազմավարական փաստաթղթում և դրա վրա հիմնված գործողությունների պլանում։
[1] «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ https://www.e-draft.am/projects/4619/justification
Product details
Table of contents
Ընդհանուր բնութագիր ................................................................................................................. 3
Հանքարդյունաբերության ռազմավարությունը մշակող կազմակերպությունները .......... 7
Հողային իրավունքների վերաբերյալ մոտեցումների սահմանադրաիրավական
խնդիրները ..................................................................................................................................... 9
Թույլտվությունների համալիր տրամադրման հիմնախնդիրը ........................................... 13
Ռազմավարության տեքստում ՇՄԱԳ փորձաքննության խնդիրների անտեսումը և դրա
վտանգները .................................................................................................................................. 14
Առկա բնապահպանական սահմանափակումները վերացնելու անթույլատրելիությունը
........................................................................................................................................................ 17
Օգուտների և վնասների վերլուծության միջազգային գործիքները ................................... 19
Հանրային առողջության և հանքարդյունաբերական խնդիրների
փոխկապակցվածության ամրագրումը ................................................................................... 20
Ռազմավարության մշակման գործընթացում հանրության մասնակցությունն
ապահովելու պարտավորության ձախողումը ....................................................................... 22
Ամփոփում .................................................................................................................................... 23
Օգտագործված նյութեր .............................................................................................................. 29