Հարապարակման կազմ․ ճանապարհ, որի երկու կողմերից ծառեր են։ Վերևի ձախ անկյունում գրված է հոդվածի վերնագիրը՝ Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը։

Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը

For free (plus shipping costs)

Ուսումնասիրելով հայ-թուրքական սահմանը՝ կայսերական մրցակցությունից մինչև Սառը պատերազմ և սահմանի փակում 1993 թվականին, այս հոդվածը ցույց է տալիս, թե ինչպես է սահմանի տեղաշարժը փոխակերպել լանդշաֆտը, դրա երկայնքով ապրող բնակչության կազմը և նրա առօրյա կյանքը: Սահմանային անցակետ ունեցող Ախուրիկ և Մարգարա գյուղերի համեմատական պատմությունների միջոցով այն բացահայտում է, թե ինչպես են կայսերական ֆրոնտիրները գործել ոչ միայն որպես բաժանարար գծեր, այլև որպես շփման, հիշողության և հակամարտութան տարածքներ: Բանավոր պատմությունների վրա հիմնվելով՝ հոդվածը ուսումնասիրում է, թե ինչպես են միգրացիան, ոչ ֆորմալ փոխանակումները և խորհրդային ժամանակաշրջանի լռությունը ձևավորել «հակառակ կողմի » մասին ընկալումները: Այն վերլուծում է, թե ինչպես են սահմանային ենթակառուցվածքները՝ երկաթուղիները, կամուրջները և անցակետերը, դարձել իշխանության և գոյատևման գործիքներ:

 

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Product details
Date of Publication
2026
Publisher
Հայնրիխ Բյոլի հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի Երևանյան գրասենյակ
Number of Pages
27
Licence
All rights reserved
Language of publication
English
Table of contents

Ներածություն - 3

Բնակչության միգրացիաները կայսրությունների շրջանում. սահմանը որպես բաժանարար սեգրեգացիայի գիծ - 5

Ռուսական կայսրությունը և սեգրեգացիայի խորացումը - 7

ԽՍՀՄ ժամանակաշրջան - 12

Ախուրիկ և Մարգարա. երկու սահմանային գյուղերի օրինակներ - 14

Ախուրիկ. Կարսի մարզի մի հատվածը Հայաստանում - 14

Մարգարա. կյանքը փակ կամրջի կողքին - 22