Պեստիցիդների հետ կապված իրականությունը։ Հայաստանում սննդամթերքի անվտանգության բացը
Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգն ունի մի շարք բացեր, և մասնավորապես դեռևս առկա չէ հայ սպառողներին պեստիցիդների ազդեցությամբ պայմանավորված ռիսկերից առավելագույն պաշտպանության մակարդակ։ Սա պայմանավորված է ինչպես արգելված թունաքիմիկատներով աղտոտման խնդիրներով, այնպես էլ ժամանակակից թունաքիմիկատների մշտադիտարկման անկատար համակարգով։
Հոդվածը ներկայացնում է պեստիցիդներով աղտոտման ներկայիս իրավիճակը Հայաստանում՝ ընդգծելով երեք հիմնական մարտահրավեր՝ ներկայում ազգային և միջազգային կարգավորումների մոտեցումների միջև տարբերությունները, խորհրդային տարիներից «ժառանգած» կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հետ կապված խնդիրները, ինչպես նաև պեստիցիդների մնացորդների մշտադիտարկման (մոնիթորինգ), վերահսկողության և ռիսկերի գնահատման համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը՝ սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության պաշտպանության համար։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմն ադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը:
Product details
Table of contents
Ներածություն - 4
Պեստիցիդների իրավական կարգավորում․ ազգային և միջազգային մոտեցումների հակադրություն՝ իրավական «լաբիրինթոս» - 6
«Ժառանգված» աղտոտում․ կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) խնդիրը - 10
Ժամանակակից պեստիցիդներով աղտոտման խնդիրներ․ սննդամթերքում պեստի-ցիդների մնացորդային քանակություններ և հնարավոր առողջական ռիսկեր - 12
Եզրակացություններ և ռազմավարական առաջարկներ - 15
Հղումներ - 19