ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ և ԱՂԵՏԱԼԻ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԱԶԴՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ամսաթիվ՝ 2020 թ հոկտեմբերի 5-6

Առցանց գիտաժողով

Լեզուներ՝ վրացերեն, անգլերեն և ռուսերեն (կկատարվի համաժամանակյա թարգմանություն)

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/2ZA0xhX։

Read in English / Read in Georgian / Read in Azerbaijani / Read in Russian

Banner

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի և Սովետական անցյալի հետազոտության լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպում է Հարավկովկասյան տարածաշրջանային գիտաժողով՝ քննարկելու, թե թվայնացման փոքր ծավալի պատճառով ինչ մարտահրավերներ է համավարակը ստեղծել արխիվներում, թանգարաններում և գրադարաններում աշխատող հետազոտողների համար։ Ավելին, այն կպարզի, թե ինչպես են Հարավային Կովկասի կրթական հաստատությունները արձագանքել համավարակի պատճառով առաջացած տարատեսակ խնդիրների։ Միևնույն ժամանակ գիտաժողովի բանախոսները կքննարկեն այն հնարավորությունները, որ թվայնացումը տալիս է արխիվներին, թանգարաններին և հետազոտական կենտրոններին՝ ավելի լայն և բազմազան լսարանի ներկայանալու համար, փորձելու նոր և նորարարական մոտեցումներ առցանց հարթակների և ցուցահանդեսների կամ սոցիալական մեդիայով հիշողության քաղաքականության մասին մտքեր փոխանակելու միջոցով:

Գիտաժողովի ընթացքում COVID-19-ը կքննարկվի 20-րդ դարի այլ մեծ ճգնաժամերի հետ միասին՝ շեշտը դնելով նրա վրա, թե ինչ ազդեցություն են դրանք թողել առօրյա կյանքի, քաղաքական դիսկուրսների և հիշողության առարկայնացման վրա։

Տարբեր գիտակարգերի (մարդաբանություն, քաղաքագիտություն, պատմություն) գիտնականներին, հետազոտողերին և ուսանողներին միավորելով մեկ հարթակում՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամն իր գործընկերների հետ միասին խրախուսում է հիշողության քաղաքականության կարևոր թեմաների շուրջ հետազոտություններն ու քննարկումները խորհրդային և հետխորհրդային անցյալը վերաիմաստավորելու և Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացմանը նպաստելու նպատակով։

Օր 1 Հոկտեմբերի 5, 2020 թ

12:00-12:15 (Թբիլիսիի, Բաքվի և Երևանի ժամանակով)

Բացման խոսք Դոկտոր Շտեֆան Մեյսթեր՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, և պրոֆեսոր Գիգա Զեդանիա՝ Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի ռեկտոր։

12:15–15:00 Պանելային քննարկում։ Հիշողության քաղաքականությունը համավարակի և այլ խոշոր աղետների ժամանակ մեթոդաբանական մոտեցումներ և իրական դեպքեր։

12:15-13:30 Մաս 1.Ինչպե՞ս են արխիվները և կրթական հաստատությունները արձագանքում COVID-19-ի ստեղծած մարտահրավերներին Հարավային Կովկասում

Բանախոսներ`

  • Մանանա Ռաթիանի, PhD, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն,
  • Սերոբ Խաչատրյան, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,
  • Դավիթ Ջիշքարիանի, ՍՈՎԼԱԲ:

Մոդերատոր՝  Շտեֆան Մեյսթեր, ՀԲՀ

13:30 - 13:45 Ընդմիջում

13:45–15:00 Մաս 2. Թվային ծրագրերի ներկայացում տարբեր պատմական շրջանների վերաբերյալ ինչքանո՞վ են կարևոր այս ծրագրերը լայն շրջանակներին, հատկապես երիտասարդներին հասանելի դառնալու և ներգրավելու տեսանկյունից։ 

Բանախոսներ`

  • Կատյա Ֆաուսեր, EUSTORY ծրագրի տնօրեն, Քորբերի հիմնադրամ,
  • Նիկիտա Լոմակին, պատմաբան, Միջազգային Մեմորիալ,
  • Դավիթ Լեոպոլդ, գիտաշխատող, Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոն։

Մոդերատոր՝ Շտեֆան Մեյսթեր, ՀԲՀ

15:00-15:15 Ընդմիջում

15:15-16:45 Պանելային քննարկում։ Հիշողության մշակույթը հետսովետական տարածքում ինչպե՞ս են ճգնաժամերը և աղետները հիշվում 20-րդ դարի պաշտոնական դիսկուրսում և սովորական կյանքում:

Բանախոսներ՝

  • Գայանե Շագոյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտող,
  • Օլգա Մարտինյուկ, գիտաշխատող, Բազելի համալսարան,
  • Սևիլ Հուսեյնովա, սոցիալական մարդաբան, Անկախ սոցիալական հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար, Բեռլին։

Մոդերատոր՝ Էվիյա Հովհաննիսյան, ՀԲՀ

Օր 2 Հոկտեմբերի 6, 2020 թ․                 

16:00 - 17:30 Պանելային քննարկում։ Հարավային Կովկասի հանրապետությունների առաջին նախագահները Սովետական միության փլուզումից հետո նրանց դերը և ժառանգությունը պետության ստեղծման և ինքնության ձևավորման գործում։

Բանախոսներ՝

  • Պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյան, Միչիգանի համալսարան,
  • Պրոֆեսոր Գիգա Զեդանիա, Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան,
  • Դոկտոր Զաուր Գասիմով, Բոննի համալսարան։

Մոդերատոր՝ Թամար Գուրչիանի՝ ասոցացված պրոֆեսոր, Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան

17:30-17:45 Ընդմիջում

17:45–18:45 Քեթևան Գուրչիանիի (Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի դոցենտ) և Էրիկ Ռ Սքոթի (Քանզասի համալսարանի դոցենտ) զրույցը «Խորհրդային միության անկումը և դրա ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի վրա» թեմայի շուրջ։

18:45 – 19:00 Ընդմիջում

19:00 – 19:15 Գիտաժողովի ամփոփում

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/2ZA0xhX։

 

Read in Georgian

Read in Russian

Read in English

 

Խնդրում ենք հաշվի առնել հետևյալը

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ, դյուրակիր (tablet) կամ խելախոս (smartphone), բարձրախոս և, ըստ միջոցառման բնույթի, եթե ակնկալվում է մասնակիցների ներգրավվածություն, նաև վեբ տեսախցիկ կամ ականջակալ։ Նման միջոցառումները ձայնագրելն արգելվում է։ Առցանց միջոցառումները կանցկացվեն ZOOM ծրագրով, որը տրամադրում է մասնակցության հղումը։

Առցանց միջոցառումները կանցկացվեն ZOOM ծրագրով, որը տրամադրում է մասնակցության հղումը։ Zoom-ն առաջին անգամ օգտագործելիս, երբ սեղմեք մասնակցության հղումը, կսկսվի ծրագրի ներբեռնումը։ Այն պետք է կա՛մ աշխատեցնել, կա՛մ տեղադրել Ձեր համակարգչում (խորհուրդ է տրվում երկրորդը)։ Ներբեռնել չցանկանալու դեպքում սեղմեք «Միանալ դիտարկիչի միջոցով» հղումը։ Ուշադրություն։ Այս տարբերակն առկա է միայն Google Chrome-ի և Microsoft Edgе-ի դեպքում։ Որպես այլընտրանք՝  հեռախոսով կամ դյուրակիրով կարող եք օգտվել ZOOM Cloud Meetings հավելվածից։ Խնդրում ենք միանալ միջոցառմանը դրա սկզբից տասը րոպե առաջ։

Մեր գաղտնիության քաղաքականությունը միջոցառմանը գրանցվելուն հաջորդող ժամանակահատվածի համար։ Հայնրիխ Բյոլ հիմնադրամը պատասխանատու չէ ZOOM ծրագրի համար։ Վերջինիս գաղտնիության քաղաքականությունը հասանելի է այստեղ։