Հայնրիխ Բյոլ հիմնադրամը (ՀԲՀ) Հարավային Կովկասում (ՀԿ) նպաստում է տարածաշրջանի երկրների ժողովրդավարացման գործընթացին: Մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ձևավորում և ամրապնդում են ներառական քաղաքական մշակույթ՝ ժողովրդավարական զարգացման, սոցիալ-էկոլոգիական փոխակերպման և գենդերային ժողովրդավարության ոլորտներում հանրության մասնակցության միջոցով:
«Ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական հասարակություն» ծրագրային ուղղվածության շրջանակներում ՀԲՀ-ն իր գործընկերների հետ համատեղ հանրային դիսկուրս է բերում խորհրդային և հետխորհրդային պատմության վերաբերյալ բազմակարծիք և քննադատական մոտեցումներ: Տարբեր ձևաչափերով իրականացվող քննարկումների միջոցով, ինչպիսիք են դասախոսությունները, ցուցահանդեսները և հրապարակումները, մենք աջակցում ենք հիշողության քաղաքականության շուրջ երկխոսության հարթակների ձևավորմանը:
Գենդերային ժողովրդավարությունը մեր գործունեության բոլոր ուղղությունների հատման ծիրում է։ Ըստ այդմ, Հիմնադրամն ակտիվորեն աշխատում է՝ խթանելու գենդերային հավասարությանը, այդ թվում՝ քաղաքական և հանրային դիսկուրսներում սոցիալ-տնտեսական զարգացման գենդերային ասպեկտները։
Էկոլոգիապես կայուն փոխակերպումը ՀԲՀ-ի առանցքային թեմաներից է: Մեր գործընկերների հետ միասին մենք հանրային և քաղաքական մակարդակներում անդրադառնում ենք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ամենահրատապ խնդիրներին։
Որպես տարածաշրջանային գրասենյակ՝ ՀԲՀ-ն խթանում է քննարկումներ արտաքին քաղաքականության և անվտանգության, ինչպես նաև երկխոսություն հակամարտությունների խաղաղ փոխակերպման նպատակով:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2021-2023 թթ.-ին կարող են հայտեր ներկայացնել՝ ուղղված հետևյալ ծրագրային ուղղություններից որևէ մեկին՝
- հիշողության քաղաքականություն,
- «կանաչ» արժեքներին հարող երիտասարդության ձևավորում,
- ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական հասարակություն,
- հակամարտություններին առնչվող խնդիրներ,
- գենդերային ժողովրդավարություն` կենտրոնանալով խնամքի քաղաքականության վրա, ֆեմինիստ և քվիր գործիչների հզորացում,
- էկոլոգիապես կայուն փոխակերպում:
ՀԲՀ-ն յուրաքանչյուր տարի հայտերն ընդունում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Հայտաձևերը կարող եք գտնել այստեղ.