Հայաստանի կենսաբազմազանության պահպանման օրակարգը COP 17-ին ընդառաջ
2026թ. հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը: Սա պատմական իրադարձություն է, երբ կքննարկվեն Կունմին- Մոնրեալի շրջանակի «Գլոբալ վերանայման » (Global Review) մեխանիզմների վերաբերյալ:
Այս նպատակով Հայաստանը մշակել է Ազգային ռազմավարություն և գործողությունների պլան՝ ուղղված գլոբալ նպատակի իրականացմանը՝ մինչև 2030 թ-ն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների բիզնեսի շահերի բախման, անտառի և այլ կենսառեսու րսների վերաբերյալ վստահել ի տվյալների բացակայության, գենետիկ ռեսուրսների անբավարար վերահսկողության ։
Հոդվածում ուսումն ասիրվել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Վերլուծվել է հանքարդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի և անտառահատումների ազդեցությունը էկոհամակարգերի վրա, ընդգծվել են օրենսդրական բացերն ու քաղաքական կամքի անհրաժեշտությունը կենսաբազմազանության պահպանության համար։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմն ադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։
Product details
Table of contents
Հայաստանը՝ COP 17-ը հյուրընկալող երկիր - 4
Միջազգային իրավական շրջանակը և Հայաստանը - 5
Հայաստանի հարուստ, բայց վտանգված կենսաբազմազանությունը - 7
«30x30» թիրախը և Հայաստանի հանձնառությունը - 10
Հայաստանի անտառները՝ կենսաբազմազանության միջավայրի տեսանկյունից - 14
Փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի ազդեցությունը կենսաբազմազանության վրա - 19
Եզրակացություն - 21