Ուրախ ենք ողջունել ձեզ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի կայքէջում։ Տարածաշրջանային գրասենյակը գործում է Հարավային Կովկասի ամբողջ տարածքում։ Որպես մեր գործունեության և համոզմունքների այցեքարտ՝ այս էջով հուսով ենք մատչելի տեղեկություն ապահովել մեր աշխատանքի մասին։ Նոր կայքէջի առանձին բաժինները ներկայացնում են մեր ծրագրային ոլորտները՝ «Ժողովրդավարական զարգացում», «Երկխոսություն ԵՄ և Հարավային Կովկասի միջև», «Հակամարտությունների վերափոխում», ինչպես նաև «Շրջակա միջավայր և կայուն զարգացում»։ Հրավիրում ենք հաճախակի այցելել մեզ՝ հետևելու էջի թարմացումներին։ Եվ խնդրում ենք ազատ կապ հաստատել մեզ հետ, եթե հարցեր կամ մեկնաբանություններ կունենաք։
© Heinrich-Böll-Stiftung e.V.
Schumannstraße 8
10117 Berlin
T +49 (30) 285 34-0
F +49 (30) 285 34-109
www.boell.de
info@boell.de